Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

Լրահոսից

4 դեկտեմբերի - Տոն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

7 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի:

9 դեկտեմբերի - Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ: Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տավուշի թեմի հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

12 դեկտեմբերի - Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ս. Նշան եկեղեցում, ուր օրվա պատարագիչն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 դեկտեմբերի - Ս. Մինասին նվիրված տոնի ուրախ առիթով համանուն մատուռում, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

18 դեկտեմբերի - Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի: Անի թաղամասի նույնանուն եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

19 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

25 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
26 դեկտեմբերի - Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները