Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

Հետաքրքիր է

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեզ պես չէին նշում: Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության դեպքում էլ, Նոր տարին Հայաստանում ամենեւին տխուր չի եղել: Նոր տարվա հայկական անվանումը՝ Ամանորը, ինքնին շատ գեղեցիկ մի առասպել ունի:

Հնավանդ այդ առասպելի համաձայն` հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ Նոր տարվա տոնն ստացել է իր անվանումը: Հետաքրքիր է, որ, խոստովանության հետ մեկտեղ, Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել: Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին բոլոր վիրավորանքներն ու միմյանց խնձոր նվիրում:

Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել: Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացրել եւ վրան չրեր ու ընկույզ կախել: Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջացել են, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն է կապել, եւ ճյուղը նետել են թոնիրը՝ որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք: Փայլերով զարդարված տոնածառի փոխարեն՝ հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ են սարքել:

Մեր նախնիները Նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին: Այդպիսի «գուշակությունների» համար հատուկ բլիթներ էին թխվում. եթե հետաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջությունը՝ կովի տեսքով եւ այլն: Եթե խմորը բարձրանում էր, նշանակում էր, որ տվյալ հարցում հաջողություն էր սպասվում:

Եվս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը: Տանտերն անտառից կոճղ էր բերում տուն, եւ մինչեւ Սուրբ Ծնունդ տուն եկած յուրաքանչյուր հյուր կոճղից կարող էր մի կտոր պոկել, գցել կրակի մեջ ու երազանք պահել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները