Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ոլորը, հատկապես երեխաները հավատում են հրաշքներին եւ դրանց իրականացմանը, անհամբերությամբ սպասում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին:

«Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոնի դեռահասների ցերեկային խնամքի կենտրոնի սաները նույնպես բացառություն չեն. նրանք եւս հավատում են հրաշքների եւ մեծ անհամբերությամբ սպասում տոներին: Հավատալով դրանց իրականացմանը՝ մեր երեխաներն ամբողջ տարին փորձել են լինել բարի, օգնել ու հարգել մեծերին, չստել եւ սիրել բոլորին, քանի որ միայն բարին գործելով կարող ենք ականատես լինել հրաշքների: Այս առիթով մեր երեխաները պատրաստել էին ամանորյա միջոցառում՝ կենտրոնի աշխատակազմի օգնությամբ, որը բաղկացած էր երեք մասից: Այն անցկացվեց դեկտեմբերի 21-ին:

Առաջին մասում երեխաները, կենտրոնի կամավորների հետ, պատրաստեցին ամանորյա բացիկներ, որոնք նվիրվելու են մեր գործընկեր կազմակերպություններին:

Երկրորդ բաժնում երեխաներին պատմեցին, թե ինչպես են տարբեր երկրներում տոնում Ամանորը:

Վերջում մասնակիցները հանդես եկան, իրենց իսկ կողմից բեմականացված, ամնաորյա ներկայացմամբ: Նրանք մեծ եռանդով էին պատրաստվել միջոցառմանը, որի ընթացքում իրականացան շատ ցանկություններ, իսկ մենք՝ «Խաչմերուկ» կրթական-խորհրդատվական կենտրոնի ողջ անձնակազմը, աջակցեցինք նրանց:

Խաչմերուկ կրթական-խորհրդատվական կենտրոնի աշխատակազմը շնորհավորում է բոլորի գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը՝ ցանկանալով, որ բոլորս միշտ ապրենք խաղաղ ու բարգավաճող հայրենիքում, լինենք առողջ եւ չունենաք ոչ մի կորուստ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները