Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

եկտեմբերի 20-ին Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում տոնական տրամադրություն էր: Դահլիճը լեփ-լեցուն էր մանուկներով: Երեխաների համար կազմակերպվել էր Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը նվիրված գեղեցիկ հանդիսություն:

Ներկա փոքրիկների օրը հետաքրքիր դարձնելու էին եկել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Գյումրու մասնաճուղի երրորդ կուրսի ուսանողները՝ Լյուդվիգ Հարությունյանի ղեկավարությամբ: Հարկ է նշել, որ ութը տարի առաջ, հենց Լյուդվիգ Հարությունյանի նախաձեռնությամբ, հիմք դրվեց Ս. Հակոբ մշակութային բաժնի ու Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Գյումրու մասնաճուղի միջեւ բարեկամությանը:

Այս տարի երեխաների համար բեմականացրել էին «Փրկենք Նոր տարին» հեքիաթը (սցենարի հեղինակ` Բաբկեն Զաքարյան): Ինչպես բոլոր հեքիաթները՝ այս մեկը նույնպես չարի ու բարու պայքարի մասին էր: Չարուհին դեռ փոքրուց երբեք նվեր չէր ստացել Ամանորին եւ, իր չար բարեկամների հետ, որոշել էր խանգարել Ձյունանուշիկին ու էլֆերին՝ պատրաստել նվերներ փոքրիկների համար: Չնայած նրան, որ չարագործները շատ ջանք թափեցին, միեւնույնն է, նրանց չհաջողվեց իրականացնել իրենց վատ մտադրությունը: Ձմեռ պապը բարի գտնվեց չարագործների հանդեպ, ներեց նրանց եւ հանձնեց իրենց կյանքի առաջին ամանորյա նվերը:

Բարության ու ներողամտության մասին հեքիաթը շատ դուր եկավ ներկա փոքրիկներին: Ներկայացումից հետո ուրախ եւ տրամադրող երաժշտությունը բոլորին մեկտեղեց տոնածառի շուրջ: Երեխաները պարեցին, լուսանկարվեցին արդեն սիրված հերոսների եւ Ձմեռ պապի հետ:

Տասը տարի է, ինչ Ս. Հակոբ եկեղեցում Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան միջոցառումներն իրականացվում են մեր լավ բարեկամ Օլա Օստվեյտի ֆինանսական աջակցությամբ:

Այս տարի նույնպես տոնական միջոցառումը կյանքի կոչվեց նորվեգացի բարերարի շնորհիվ: Ներկայացումից հետո 150 փոքրիկների անակնկալ էր սպասվում: Նրանց ուրախությունը կրկնապատկվեց, երբ քաղցրավենիքով լի պարկեր նվեր ստացան:

Սուրբ Հակոբ մշակութային բաժնի պատասխանատուները խորին շնորհակալություն են հայտնում բարերարին, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Վարդան Հակոբյանին՝ միջոցառումը գեղեցիկ ֆոտոշարքով լուսաբանելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները