Ո՛չ թե ժամանակն է, որ կանցնի, ոչ թե հին տարին է, որ կմեռնի ու նորը կծնի, այլ մե՛նք ենք, որ կմեռնինք, մե՛նք ենք, որ կծնինք: Եվ մենք ենք, որ կրնանք վերանորոգվիլ ու վերածնիլ:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 12 (264), դեկտեմբեր 2021 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ ՏՈՆԸ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

եկտեմբերի 18-ին՝ Սուրբ Հակոբի տոնի ուրախ առիթով, մարդաշատ էր Անի թաղամասի՝ Սրբի անունը կրող եկեղեցին: Հավատավոր գյումրեցիները եկել էին ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը:

Հնթացս Սուրբ Պատարագի պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց՝ ներկայացնելով Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի վարքը եւ հորդորեց, որ մենք նույնպես մեր կյանքի ուղին անցնենք՝ օրինակ ունենալով մեր Սուրբ Հայրերի վարքն ու կենցաղը: Սրբազան արարողակարգի ընթացքում ներկա մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն եւ հնարավորություն ունեցան խոնարհվել, սիրված Սրբի մասունքների վրա կառուցված եկեղեցուց բերված, նշխար-քարերի առջեւ: Քարերը տարիներ առաջ Մծբին քաղաքից բերել եւ եկեղեցուն է նվիրել Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՔՐԻԿ ՆՎԵՐՆԵՐ

Սուրբ եւ անմահ Պատարագից հետո Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի սաները հանդես եկան տարեվերջյան հաշվետու համերգով: Ելույթ ունեցան բոլոր խմբակների սաները ցերեկույթին յուրահատուկ փայլ հաղորդեցին փոքրերի ելույթները:

Հանդիսատեսին ներկայացվեց «Գնդիկ բոքոնիկ» հեքիաթի բեմականացումը, որի վերջն ավելի քան բարի էր. գնդիկ բոքոնիկին աղվեսը չկերավ, այլ թողեց վերադառնա տատիկի ու պապիկի մոտ:

Ուրախ տրամադրությունը երկար ժամանակ թեւածում էր մշակութային կենտրոնում: Միջոցառման վերջում բոլորը միասին նկարվեցին՝ նկարների հիշողության ներկապնակն ավելացնելով եւս մեկ լուսավոր նկարով:

Սուրբ Հակոբի տոնի առիթով եկեղեցու սոցիալական բաժինը հիսուն կարիքավոր ընտանիքի տրամադրեց սննդի փաթեթներ, որոնք ձեռք էին բերվել նորվեգացի բարերար Օլա Օստվեյտի ֆինանսական աջակցությամբ:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները