Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

Լրահոսից

6 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետացն Գաբրիելի, Միքայելի եւ ամենայն Երկնային զորացն: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Նարեկ քհն. Անտոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ, օծվեց եւ տեղադրվեց Անի համայնքի Գուսանագյուղի Ս. Խաչ եկեղեցու գմբեթի խաչը:

7 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

14 նոյեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարգ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ս. Հակոբ եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի:

20 նոյեմբերի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

21 նոյեմբերի - «Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

28 նոյեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները