Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

Տոնախոսական

ՅՂՈՒԹԻՒՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ՅԱՆՆԱՅԷ

այ Առաքելական Եկեղեցին դեկտեմբերի 9-ին կտոնախմբի հիշատակը «Յղութեան Սուրբ Աստուածածնի յԱննայէ»: Եկեղեցին Աստվածամորը նվիրված տոների մեջ կարեւորում է ոչ միայն ավետումը, երբ Սուրբ Կույսը Սուրբ Հոգով հղացավ եւ ծնեց իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այլեւ մեծ ուրախությամբ տոնում է այն օրվա հիշատակը, երբ Աննան հղիացավ ու ծնեց Փրկչի մորը՝ Սուրբ Մարիամին:

Անարատ Կույսի հայրը՝ Հովակիմը, Հուդայի ցեղից էր, իսկ կինը՝ Ղեւիի ցեղից, Ահարոնի սերնդից, Մարթան քահանայի դուստրը: Հովակիմը բազմիցս Աստծու տաճարին ընծաներ էր մատուցում եւ մի օր, երբ Իսրայելի որդիները Տիրոջ տաճարին իրենց ընծաներն էին նվիրաբերում, Ռուփիմ քահանան դեմ գնաց Հովակիմին՝ ասելով. «Դու չպետք է Աստծուն ընծաներ մատուցես, քանզի Իսրայելի մեջ զավակ չունես»: Հովակիմը շատ է տխրում եւ տաճարից տրտմած հեռանում: Նա ոչ թե տուն է գնում, այլ բարձրանում լեռը՝ հովիվների մոտ եւ որոշում է այլեւս տուն չմտնել, չուտել ու չխմել, մինչեւ Տեր Աստված չայցելի իրեն: Հովակիմն աղոթքը դարձնում է կերակուր, իսկ արտասուքը ջրի փոխարեն հագեցնում է ծարավը:

Շարունակ վշտի ու հառաչանքի մեջ էր նաեւ Աննան, որ անդադար ողբում եւ արտասվում էր իր անզավակության համար: Մի օր Աննան պարտեզ է մտնում, նստում ծառի տակ ու սկսում աղոթել Աստծուն. «Հիշի՛ր Քո աղախնի տառապանքները եւ օրհնի՛ր ինձ, ինչպես օրհնեցիր Սառայի արգանդը՝ նրան զավակ պարգեւելով»: Երբ Աննան աչքերը երկինք է բարձրացնում, տեսնում է թռչուններին ու նրանց ձագերին, ողբալով ասում է. «Վա՛յ ինձ, ո՞վ ծնեց ինձ կամ ո՞ր մայրը երկնեց ինձ: Վա՛յ ինձ, որ Իսրայելի մեջ անեծքով ծնվեցի եւ իմ ազգի դուստրերի մեջ նախատինք դարձա: Վա՛յ ինձ, ո՞ւմ նմանվեցի. անգամ թռչուններին չնմանվեցի, քանզի երկնքի թռչունները ձագեր են հանում Քո առաջ, Տե՛ր»: Այսպես Աննան աղիողորմ արտասուք էր թափում, երբ Տիրոջ հրեշտակը երեւում է նրան ու ասում. «Աննա՛, Աննա՛, Աստված լսեց քո աղոթքները, եւ ահա դու կհղիանաս ու դուստր կծնես, որի անունը կտարածվի ողջ երկրով մեկ»: Աննան շատ է ուրախանում եւ ասում. «Կենդանի է իմ Տեր Աստված, եւ երբ մանուկը ծնվի, նրան կընծայեմ իմ Տեր Աստծուն, եւ նա իր կյանքի բոլոր օրերին կսպասավորի Տիրոջը»:

Հրեշտակը նույն ավետիսը տալիս է նաեւ Հովակիմին: Նա ցնծում է ու բերկրում, օրհնում Աստծուն ու գոհություն հայտնում: Ապա հրաժեշտ է տալիս հովիվներին եւ տուն վերադառնում: Եվ Աննան հղիանում է ու լույս աշխարհ բերում նրան, որով նորոգվեց Ադամի հնությունը, անեծքն օրհնության վերածվեց, բացվեցին դրախտի դռները, կենաց ծառը տնկվեց երկրի վրա, մեզ տրվեց կենաց պտուղը: Մեծ էր Իսրայելի որդիների ցնծությունը եւ առավել մեծ՝ Աննայի համար, որ անընդմեջ կրկնում էր. «Պիտի նոր օրհնություններով գովերգեմ իմ Տեր Աստծուն, Ով ինձ այցելեց ու վերցրեց ինձանից իմ նախատինքները, որ կային մարդկանց առաջ եւ ինձ «պտուղ արդարության» պարգեւեց»: Այո, Աննան մայր դարձավ եւ ոչ թե սովորական, պարզ մի դստեր, այլ Աստվածամոր մայր: Ամենասրբուհի Աստվածածնով երկնքից երեւաց արդարությունը, եւ մենք նրանով ճանաչեցինք Աստծուն: Նրան համարձակություն տրվեց բարեխոսել մարդկային ողջ ցեղի համար:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները