Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

ՉԹՈՂՆԵՍ ԳՈՂԱՆԱՆ ԵՐԱԶԱՆՔԴ

րբ Մոնթին տասնվեց տարեկան էր, նրան հանձնարարեցին գրել շարադրություն այն մասին, թե ինչ է երազում դառնալ, երբ մեծանա:

Մոնթին երկար չարչարվեց եւ երկար ժամեր վատնեց իր երազանքը նկարագրելու համար: Նա երազում էր, որ երբ մեծանա, ամեն ինչ անելու է, որպեսզի իր սեփական ռանչոն ունենա:

Տղան յոթն էջի վրա մանրամասն, հանգամանորեն նկարագրեց իր 200 ակր կազմող ռանչոն եւ նկարեց յուրաքանչյուր շինություն, գծեց ախոռների եւ ճանապարհների գտնվելու վայրի պլանը:

Նա նույնիսկ նկարեց իր ապագա տան մանրակրկիտ պլանը, որը կառուցելու էր 4000 քառակուսի ֆուտ մակերեսով:

Հաջորդ օրը Մոնթին շարադրությունը հանձնեց ուսուցչին: Երկու օր անց ուսուցիչը տղային վերադարձրեց շարադրությունը՝ նշանակելով գնահատականը, որ կարմիր ու գեր «2» էր: Նա շարադրության ներքեւոմ նաեւ գրել էր. «Դասից հետո կմնաս»:

Դասից հետո երեզանքներով տղան մոտեցավ ուսուցչին եւ հարցրեց, թե ինչո՞ւ է երկուս ստացել իր շարադրության համար: Ուսուցիչը պատասխանեց.

- Որովհետեւ այդպիսի երազանքը չի կարող իրականանալ այնպիսի տղայի համար, ինչպիսին դու ես: Քեզ շատ, չափազանց շատ փող է հարկավոր, որպեսզի կարողանաս այդպիսի ռանչո ունենալ: Իսկ դու փող ունե՞ս. իհարկե ո՛չ: Չէ՞ որ դու աղքատ ընտանիքից ես: Չկա քեզ համար ոչ մի հնարավորություն՝ իրականացնելու երազանքդ: Ահա ինչ կասեմ: Գնա տուն եւ գրիր մեկ այլ շարադրություն, որտեղ դու կնկարագրես մեկ ուրիշ, ավելի իրական երազանք, եւ ես կնշանակեմ քեզ այլ գնահատական:

Տղան վերադարձավ տուն եւ խորհուրդ հարցրեց հորից: Եվ ահա թե ինչ պատասխան լսեց նրանից.

- Տղա՛ս, վախենում եմ այստեղ ոչնչով չկարողանամ քեզ օգտակար լինել: Կարծում եմ՝ դա պետք է լինի միայն քո որոշումը, եւ ես զգում եմ, որ դա կլինի իրոք կարեւոր քեզ համար:

Մոնթին երկար, ուղիղ մեկ շաբաթ մտորեց հոր խոսքերի շուրջ եւ ի վերջո ուսուցչին վերադարձրեց նույն շարադրությունն ու ասաց.

- Դուք կարող եք պահել Ձեզ Ձեր երկուսը, իսկ ես կպահեմ ինձ իմ երազանքը:

Ժամանակներ անցան: Մոնթին վաղուց ավարտել էր դպրոցը: Նա արդեն շատ էր մեծացել եւ շատ հաջողություններ գրանցել իր օգտին, բայց չէր մոռացել շարադրուդյան վերաբերյալ ուսուցչի խոսքերը: Նա հաճախ էր իր հյուրերին պատմում այդ մասին: Հերթական անգամ պատմելով այն՝ Մոնթին շրջվեց իրեն լսող մարդկանց խմբի կողմն ու ասաց.

- Ես պատմեցի ձեզ այս պատմությունը, որովհետեւ դուք նստած եք իմ 4000 ֆուտ մակերեսով տանը, որը գտնվում է իմ 200 ակր ռանչոյի կենտրոնում, իսկ այն շարադրությունը շրջանակի մեջ կախված է բուխարու վերեւում: Բայց այս պատմության ամենահետաքրքրական մասն այն է, որ երկու տարի առաջ՝ ամռանը, նույն այդ ուսուցիչն այստեղ բերեց 30 դպրոցական եւ նրանք մեկ շաբաթ ճամբար դրեցին իմ ռանչոյում:

Գնալիս ուսուցիչն ինձ ասաց.

- Լսի՛ր, Մոնթի, այս մասին ես հիմա կարող եմ ասել քեզ: Երբ քո ուսուցիչն էի, այն ժամանակ կարծես, այսպես ասած, երազանքների գող լինեի: Հիմա ափսոսում եմ, որ այն ժամանակ գողացել եմ շատ երեխաների երազանքներ: Բայց ես ուրախ եմ, որ դու խիզախություն գտար ու պահեցիր քո երազանքը:

Թույլ մի՛ տվեք ոչ ոքի գողանալ ձեր երազանքը: Ինչ էլ ձեզ ասեն, մի՛ լսեք, հետեւեք ձեր սրտին ու որոշումներին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները