Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

ԴԱՍԸՆԹԱՑ «ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

ոյեմբերի 5-ին, «Խաչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ»-ում, հեթական անգամ տեղի ունեցավ, «Մանկական վախեր» թեմայով, ծնողավարման դասընթացը, որին ներկա էին «Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոնի սաների ծնողները: Այն վարում էր հոգեբան Աննա Պետրոսյանը:

«Հեքիաթ» ցերեկային խնամքի կենտրոն հաճախում են սոցալապես անապահով ընտանիքների, իչպես նաեւ պատերազմից տուժած ու միայնակ տնտեսվարող կանանց երեխաներ:

Դասընթացի ընթացքում ծնողներին ներկայացվեցին տարիքային բնորոշ վախերի տեսակները: Նրանք պատկերացում կազմեցին վախերի ֆիզիոլոգիական հիմքերի, առաջացման պատճառների, նորմայի ու պաթոլոգիայի մասին:

Կարեւորելով վախերի հաղթահարման դերը երեխայի հոգեկան ներաշխարհի զարգացման գործում՝ ներկայացվեցին դրանց արձագանքելու, երեխային հասկանալու եւ օգնելու ընդհանուր վարքագծային կանոններ, ինչպես նաեւ դրանք հաղթահարելու, երեխայի ինքնավստահությունը բարձրացնող մի շարք գործնական տեխնիկաներ:

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԽԱՉՄԵՐՈՒԿ»
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ոյեմբերի 22-ին «Խաչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամ»-ում անցկացվեց ուսուցողական դասընթաց՝ «Կախվածություն ազարտային խաղերից» թեմայով:

Կենտրոնի հոգեբան Աննա Պետրոսյանը ցերեկային խնամքի ծրագրին մասնակցող սաներին հանգամանալից ներկայացրեց, թե ինչ է կախվածությունը, ինչպիսին են վերջինիս զարգացման փուլերը, ազարտային խաղերից կախվածության մեջ ընկնելուն նպաստող ռիսկի գործոնները, հետեւանքներն ու կախվածությունից ազատվելու ուղիները:

Երեխաներն ուշադրությամբ հետեւեցին ներկայացվող թեմային, պատկերացում կազմեցին ազարտային խաղերից կախվածության ժամանակ բնորոշ մտածողության սխալների ու վտանգների մասին, ինչպես նաեւ առաջադրեցին իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Հոգ տանենք մեր երեխաների ապագայի եւ անհոգ մանկության մասին՝ կանխելով նմանատիպ խաղերի միջոցով նրանց սպառնացող վտանգները:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները