Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԵՎ
ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ոկտեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգեւոր-ազգային, եկեղեցական, հովվական եւ ներքին կազմակերպական մի շարք հարցեր:

Առանձին քննարկման նյութ դարձան, 44-օրյա պատերազմի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող, հոգեւոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման եւ հուղարկավորության հետ առնչվող հարցերը:

Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին: Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց.

«Կարեւորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգեւոր ու պետական տոների եւ հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգեւոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումներն արտահայտվում են նաեւ տոների եւ հիշատակի օրերի խորհուրդներում:

Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան եւ հարեւան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%) եկեղեցական տոներ են: Մինչդեռ քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում միայն 19% է եկեղեցական:

Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաեւ հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր եւ հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում:

Լիահույս ենք, որ, ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին եւ աղոթքի ու մխիթարության հոգեւոր կարիքներին, Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները