Եկեղեցիները մեր ինքնության վկայարաններն են, մեր մշակութային, ինքնության, գոյության սահմանները: Մենք եկեղեցիներով ենք գծել մեր սահմանները:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 11 (263), նոյեմբեր 2021 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

ոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմակալ առաջնորդներն ու միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու օծման եւ գահակալության 22-րդ տարեդարձի առիթով:

Հայոց Եկեղեցու հոգեւոր դասի եւ հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները մաղթեցին կենաց արեւշատություն ու անսասան հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի եւ ի զորացումն Հայրենիքի: Եկեղեցականներն ու աշխարհականներն ուրախությամբ անդրադարձան, Նորին Սրբության գահակալության 22 տարիների ընթացքում, տարբեր ոլորտներում արձանագրված մեծաթիվ ձեռքբերումներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, իր հայրական օրհնությունը բաշխեց ամենքին: Նորին Սրբությունը գնահատանքի խոսքեր հղեց լծակից հոգեւոր դասին`անցնող տարիների ընթացքում ազգին ու Եկեղեցուն մատուցվող անսակարկ ծառայության, ինչպես նաեւ արցախյան 44-օրյա պատերազմում դրսեւորած քաջարի ոգու համար՝ հորդորելով անմնացորդ նվիրումով, սիրով, ամուր կամքով ու զորավոր հավատքով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայրենիքի բարգավաճման եւ հայ ժողովրդի առաջընթացի:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաեւ Մայր Աթոռի պաշտոնեության նվիրյալ ու հավատարիմ ծառայությունն ի նպաստ Հայ Եկեղեցու պայծառացման եւ ազգային-հոգեւոր կյանքի շենացման:

Ավարտին Նորին Սրբությունը մաղթեց ամենքին Աստծո առաջնորդությունն ու օգնականությունն իրենց օրհնյալ ծառայության մեջ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները