Պետք է յուրաքանչյուր ոք ձգտի ապրել առանց մեղսագործության ոչ նրա համար, որ կպատժվի, այլ որովհետեւ Աստված դա չի կամենում. մեղքն Աստծո կամքին
հակառակ է:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 9 (261), սեպտեմբեր 2021 թ.  


 

       

ԴԱՐԱԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ 14-ՐԴ ԴԱՐԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

գոստոսի 28-ին, հավատացյալների առջեւ իր դռները բացեց Վրաստանի Ծալկայի տարածաշրջանի Դարագյուղի վերանորոգված եւ վերաօծված, 14-րդ դարի կառույց, Սուրբ Հարություն եկեղեցին:

Աղոթատունը, որ հայտնի է իր աստվածային զորությամբ, գեղեցկացավ ու նորովի տեսք ստացավ նախկին դարագյուղցի, այժմ թբիլիսաբնակ եւ հայաստանաբնակ ճանաչված եղբայրներ Գագիկ ու Ռաֆայել Աղաջանյանների ֆինանսական աջակցությամբ:

Եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանի ընկերակցությամբ:

Հիշարժան եւ տոնական միջոցառմանը ներկա էին Ծալկայի քաղաքապետ Իլիա Սաբաձեն, քաղաքապետարանի աշխատակիցներ, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Նինոծմինդայի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Արմաշ քհն. Պողոսյանը, սարկավագներ, մեծաթիվ հավատացյալներ ինչպես Դարագյուղ (Դարաքյովի) համայնքից, այնպես էլ հարակից գյուղերից:

Եկեղեցու վերաօծումը կատարվեց ՀՀ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որ Դարագյուղ էր մեկնել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Կիրակոս Վրդ. Դավթյանի հրավերով:

Շնորհավորելով ներկաներին վերանորոգ ու վերաօծյալ Աստծո տուն ու աղոթատեղի ունենալու ուրախ առիթով՝ Միքայել Սրբազանը բարերար եղբայրներին մաղթեց, ազգանպաստ եւ եկեղեցաշեն իրենց գործունեությամբ, շարունակել ապրել քրիստոնեական հավատքով ու նվիրումով:

Եկեղեցու վերանորոգչական եւ վերաօծման աշխատանքների կազմակերպման համար գնահատանքի խոսքեր ուղղվեցին նաեւ Ծալկայի տարածաշրջանի հոգեւոր պատասխանատու բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանին, աշխատանքներն իրականացնող ընկերություններին ու աշխատողներին:

Վերջում բարերար եղբայների կողմից տրվեց սիրո ճաշ եւ կատարվեց մատաղօրհնություն:

Հայաբնակ Դարագյուղը գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 15 կմ արեւմուտք, ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա: Պատմական հուշարձաններից է եկեղեցին, որը կառուցվել է 1308 թվականին: 20-րդ դարի երկրորդ կեսին՝ 1859-1860 թվականներին, գյուղաբնակները վերանորոգել են այն: Սակայն, հանգամանքների բերումով, աղոթատունը երկար տարիներ չէր գործում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները