Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

Լրահոսից

2 մայիսի - Տոն Երեւման Ս. Խաչի: Սուրբ Նշան եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանը եղավ Ազատանի Ս. Հարություն եկեղեցում, ուր, ձեռամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

9 մայիսի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 մայիսի - Համբարձում Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: Սուրբ Պատարագի ընթացքում՝ ազգային տոնի առիթով, կատարվեց գոհաբանական մաղթանք:

15 մայիսի - Ամասիա համայնքում, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի, կատարվեց նոր կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի հանդիսավոր արարողություն:

16 մայիսի - Երկրորդ Ծաղկազարդ: Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մտուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդը եղավ Ախուրյան համայնքի Հացիկ գյուղում, ուր, խոնարհված եկեղեցում, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նարեկ քհն. Անտոնյանը:

23 մայիսի - Հոգեգալուստ: Պենտեկոստե: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարգ: Օրվա պատարագիչ էր Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շահեն քհն. Ղեւոնդյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

30 մայիսի - Յիշատակ Եղիա մարգարեի: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

31 մայիսի - Տոն Սրբոց կուսանաց Հռիփսիմյանց: Նահատակ կույսերի հիշատակի տոնի առիթով Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե մատուռում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Արսեն ավգ. քհն. Սիմոնյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները