Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ԼԵԳԵՆԴ ՍԻՐՈ ՄԱԻՆ

աղուց, շա՜տ վաղուց երկրի վրա կար մի կղզի, ուր ապրում էին բոլոր հոգեւոր արժեքները: Բայց մի անգամ հանկարծակի նրանք նկատեցին, թե ինչպես է կղզին կամաց-կամաց անցնում ջրի տակ: Բոլոր արժեքները նստեցին իրենց նավերը եւ հեռացան: Կղզում մնաց միայն Սերը: Նա սպասում էր մինչեւ վերջին պահը: Սակայն, երբ սպասելն արդեն անհնարին դարձավ, Սերը նույնպես որոշեց հեռանալ կղզուց: Այդ ժամանակ նա կանչեց Հարստությանը եւ խնդրեց նստել նրա նավը: Հարստությունը պատասխանեց.

- Իմ նավի վրա այնքան շատ ոսկի ու թանկարժեք իրեր կան, որ քեզ համար տեղ չի գտնվի:

Երբ կղզու կողքով անցնում էր Տխրության նավը, Սերը խնդրեց իրեն էլ վերցնել, բայց Տխուրությունը պատասխանեց.

- Կներես, Սե՛ր, ես այնքա՜ն տխուր եմ, որ կարիք ունեմ միշտ միայնակ մնալու:

Որոշ ժամանակ անց Սերը նկատեց Հպարտության նավը, եւ խնդրեց օգնել իրեն: Սակայն Հպարտությունն ասաց, որ Սերը կխախտի նավի վրա իր ներդաշնակությունը: Իսկ կողքով անցնող Ուրախությունն այնքան տարված էր ուրախությամբ ու զվարճանքներով, որ անգամ չլսեց Սիրո թախանձագին բացականչությունները:

Սերն ընկավ հուսահատության մեջ: Բայց հանկարծ հետեւից ինչ-որ մի ձայն լսեց.

- Արի գնանք Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ:

Սերը շրջվեց եւ տեսավ մի ծերունու, որն էլ նրան ցամաք տեղափոխեց: Հուզված ու շփոթված Սերը մոռացավ անգամ իր փրկչի անունը հարցնել: Այդ ժամանակ նա դիմեց Ճանաչողությանը.

- Ասա՛, Ճանաչողություն, ո՞վ փրկեց ինձ: Ո՞վ էր այդ ծերունին:

Ճանաչողությունն ուշադիր նայեց Սիրուն ու պատասխանեց.

- Դա Ժամանակն էր:

- Ժամանա՞կը,- հուզված կրկնեց Սերը:- Բայց ինչո՞ւ նա փրկեց ինձ:

Ճանաչողությունը կրկին նայեց Սիրո կողմը, այնուհետեւ հայացքն ուղղեց դեպի հեռուն, ուր արդեն անէանում էր ծերունին եւ հանդարտ պատասխանեց.

- Որովհետեւ միայն Ժամանակը գիտի, թե որքա՜ն կարեւոր է սերը կյանքում:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները