Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

իրելի՛ Սրբազան Հայր.

Ձեր ձեռնադրությունից հետո, անցնող երեսուներեք տարվա ընթացքում, ուժերի ծաղկման, խոհականության եւ խոկման Ձեր տարիները, որպես կենդանի պատարագ, մատուցեցիք ի Քրիստոս նվիրական ծառայասիրության եւ հանուն Տիրոջ զորավոր Խաչի: Շնորհավորելով Ձեզ այս օրվա ուրախ առիթով՝ մեր աղոթքն ենք առաքում առ Աստված, որ Իր Հայրական սիրո ու խաղաղության մեջ պահի Ձեր մշտապես հոգսաշատ ու խնդրառատ օրերը, Սուրբ Հոգու կենարար շողերով ջերմացնի, արեւշատ օրեր պարգեւի եւ հավելի Ձեր ուժն ու եռանդը, իմաստությունն ու հեռատեսությունը, որ կարողանաք խաղաղ հոգով ու ներողամտությամբ հաղթահարել մեր, այն է Ձեր զավակների արդար ու անարդար դրսեւորումները, ինչպես միշտ՝ կարողանաք հայրաբար ձեռք մեկնել տկարներիս, քանզի մեղավոր, թե անմեղ, Ձերն ենք:

Թող Ամենակարող Աստծո Ս. Աջը լինի Ձեր մշտաներկա հովանավորը, որպեսզի մինչեւ վերջ փառքով կրեք հոգեւորականի Ձեզ տրված դափնին:

Որդիական սիրով եւ խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ օծյալ սուրբ աջույն՝

«Ս. ՅՈԹՎԵՐՔ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ , ԶԱՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ,
ԺԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՄԱԳԱ ՓԱՆՈՍՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ,
ԶԻՆԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ, ԷԼՅԱ ՆԱՆԵՍՕՂԼՅԱՆ, ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ,
Ս. ՅՈԹՎԵՐՔ, Ս. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները