Այն թշնամին, որ մեր մէջէն կը գործէ, որ մեզ մեր քրիստոնէական հաւատքին մէջ կը տկարացնէ, այդ թշնամի՛ն է, որ ամէնէն վտանգաւորն է, որովհետեւ կը նմանի ծառին մէջէն գործող որդին, որ կ’ուտէ աւիշը, կը չորցնէ ծառը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 5 (257), մայիս 2021 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՄԱՇԵՆ

«Ուխտը կապակցումն է աստվածայինի ու մարդկայինի, դաշինքն Աստծո եւ մարդու
միջեւ, արարածի հավատարմությունն Արարչի հանդեպ, միազանգումը՝
աղոթքի ու մեր անձի, կյանքի ու գործի, սուրբ համբույրը՝ աղոթքի ու կյանքի»:
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

րդեն մի քանի տարի է, ինչ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանի տնօրինությամբ, Երկրորդ Ծաղկազարդի կիրակին համարվոմ է Մարմաշեն վանքի ուխտի օր:

9-11-րդ դդ. հիմնված Մարմաշենի հռչակավոր վանքը գտնվում է Ախուրյանի ձորում, ձախափնյա ընդարձակ տափարակի վրա: Դեռ ձորաբերանից երեւում են վանքի ուրվագծերը՝ շրջապատված պտղատու այգիներով:

16 մայիսի, կիրակի: Օրն արեւոտ էր ու օրհնաբեր… Ինչպես տարածաշրջանից, այնպես էլ Գյումրիից մեծաթիվ դպրոցականներ եւ ուսանողներ ուխտագնացություն-քայլարշավ էին կազմակերպել դեպի վանական համալիր՝ ներկա գտնվելու մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին: Ասես նարնցից յուրաքանչյուրը եկել էր իր աղոթքը դրոշմելու հազարամյա վանքի աղոթաբույր կամարներին: Մարմաշենի հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանին, վանական համալիրում արդեն ի մի եկած, ուխտավորները դիմավորեցին ջերմ ողջույններով եւ առաջնորդեցին Ս. Աստվածածին եկեղեցի, ուր եւ ձեռամբ Տեր Հոր մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն օրվան համահունչ քարոզ խոսեց՝ մեկնելով ուխտի եւ ուխտավորի խորհուրդը: Սուրբ Պատարագին մեր Տիրոջ Ս. Մարմնին եւ կենարար Արյանը հաղորդվեցին մեծաթիվ ուխտավորներ: Նրանցից շատերը, Սուրբ Խորհրդի ճաշակմամբ, հագեցրին իրենց հոգեւոր քաղցը եւ եւս մեկ քայլ առաջ գնացին դեպի Տերը տանող ճանապարհով՝ Սուրբ Հաղորդությունը համարելով հավիտենական կյանք առաջնորդող շոշափելի գրավական: Ապա, ծնրադիր աղոթքով, ուխտավորները միասնաբար Բարձրյալից հայցեցին Հայոց աշխարհի սահմաններին խաղաղություն, արգասաբերություն, բյուր շնորհներ ու օրհնություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները