Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի`
ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

այր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք բերում տիկնանց եւ օրիորդներին` մարտի 8-ի տոնական առիթով:

Անփոխարինելի է կնոջ դերն ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով եւ հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում: Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում:

Հետպատերազմյան այս դժվարագույն օրերին, երբ երկիրը շարունակում է փոթորկվել ներքին ու արտաքին մարտահրավերներից, վստահություն ունենք, որ մեր ժողովուրդը վերստին իր խաչի ճանապարհը պիտի հասցնի մինչեւ հաղթական հարություն:

Սիրելի մայրեր եւ քույրեր, Մեր մաղթանքն է, որպեսզի դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը: Աղոթում ենք, որ Տերը Սուրբ Հոգու սփոփանքը պարգեւի, պատերազմի ծանր կորուստների միջով անցած, մեր մայրերին ու քույրերին, ուժ ու կորով հաղորդի համայն մեր ժողովրդին՝ համակամ սիրով կերտելու լուսավոր ու բարօր կյանքը հայրենիքի:

Թող Բարձրյալ Տերն Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ամենքիդ եւ բյուր օրհնություններով շնորհի արեւշող կյանքի խաղաղ եւ երջանիկ օրեր, լուսավոր ու պայծառ նոր իրագործումներ, այսօր եւ միշտ. ամեն:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները