Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:


ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

Լրահոսից

7 մարտի - Տնտեսի կիրակի: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

14 մարտի - Դատավորի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

20 մարտի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանաց եւ վիրապ մուտքի: Ս. Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Եղիշե քհն. Նազարյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի:

21 մարտի - Գալստյան կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

28 մարտի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը երեկոյան, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց Դռնբացեքի կարգ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները