Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

Ստեղծագործում է ընթերցողը

ՀԵ՛Տ ԴԱՐՁԵՔ, ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐԴԻՆԵՐ
ԿԱՄ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սկիզբը՝ նախորդ համարներում

նթերցո՛ղ, հասկանալի է, որ, հրապարակախոսական բնույթի անդրադարձիս նեղ շրջանակներում, անհնար է ընդգրկուն տեղեկություն տալ վերոնշյալ գրքիս եւ, նրա հետ քառերգություն կազմող, մյուս երեք նույնաթեմա գրքերիս մասին: Միայն անպայման կնշեմ, որ Առաքելի հետ կապված գողտրիկ պատմությունն ինձ «ստիպողաբար» հուշեց գրել ծավալուն երկասիրություն, որ է` Սպիտակի երկրաշարժին նվիրված քառերգությանս կենսագրականը: Առաջ ընկնելով` միայն ծանուցեմ, որ «Հոգեւոր երկրաշարժ» գրքիս բազմիցս արձագանքել է ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի հայ մամուլը (տե՛ս «Նոր Հայաստան» բազմաէջ պարբերական, Լոս Անջելոս, 2008 թ., թիվ 48: «Համայնապատկեր» հանդես, Լոս Անջելոս, 2009 թ., թիվ 68):

Տեղեկություն մեկ ամբողջություն կազմող, ներքնապես իրար անքակտելիորեն շղթայակցված գրքերիս վերաբերյալ (նյութը` հոգեւոր երկրաշարժ). «Տասնամյա եղերերգ», «Դպիր», «Հե՛տ դարձեք, մարդկանց որդիներ կամ հոգեւոր երկրաշարժ», «Տարակուսանք», «Վան Արյան», «Տագնապահարույց տարակույսներ»: Քառերգությանս ընթերցողը չպիտի ակնկալի, թե մտովի ականատեսը կլինի սահմռկեցուցիչ տեսարանների, անդագաղ, անթաղ դիակների կույտերի, զարհուրելի ավերակների, այլ սրտաճմլիկ պատկերների:

Ընչաքաղց մոլոքների անաստված գործողությունների, ամենաթողության պատճառով սպասվող հոգեւոր երկրաշարժի սպառնալիքի խնդիրն է այս գրքերում՝ գեղարվեստի լեզվով վերծանված: Գրքերիս ենթատեքստերում, միջթեմատիկ անցումներում կա պարսավանք, նախատինք եւ պատժապարտելու պահանջ՝ բնական երկրաշարժը միտումնավոր կերպով ահագնացնողների եւ այն պայթյուններով զուգակցողների նկատնանբ:

Թե դարձի գալն ու մեղքերի քավությունն անտեսելու դեպքում ի՞նչ կարող է պատահել, դիմենք Ներսես Շնորհալու «օգնությանը». «…Տարերքս դղրդին, հաստատութիւնք սասանին, լայնատարած դողայ գետին, լերինք հիմամբ զարհուրին»: Չիմացողը թող իմանա` սա ահեղ դատաստանի պատկեր է…

Չարի ոտքերը կարճ են: Մախաթը պարկում երկար չես թաքցնի: Ժամանակն իր խոսքը կասի: Երկրաշարժի առաջ բերած հոգեավերումների դրդապատճառները եւս ջրի երես կհանվեն: Հետերկրաշարժյան օրերին իր հոտին ոգով ամուր մնալու, հայ մարդու ոգու աննկունությունը պահելու կոչող երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասում էր. «Ոչ ոք կարող է երեւակայել, թե ինչ կարեղ է պատահել սրանից քսան տարի ետքը. Աստված է տերը ժամանակի»:

* * *

Քանի որ իմ գերնպատակը ոչ թե ընթերցողի աչքերից արցունք քաղելն է, այլ, հակառակը, հոգեւոր դասին, բոլոր արդարամիտ եւ անմեղ մարդկանց հետեւելով` մեղավոր մարդուն (անսխալ, անսայթաք մարդ լինել չի կարող), մեղքերի քավության եւ բարոյական վերընձյուղման կոչելը, խոսքս ավարտում եմ «Հոգեւոր երկրաշարշժ» գրքիս վերջին` լավատեսություն ներշնչող քառատողը, եկեղեցու կոչնակահարի նման, կրկին ու կրկին բարձրաձայնելով.

Մերկացի՛ր հոգով Աստծո առաջ՝
Ինչպես ծառերը տերեւաթափին,
Տոկա՛, մաքառի՛ր, որ ճանապարհիդ
Ե՛վ լույս եղիցի, ե՛ւ ժպտա արփին:

ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները