Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

«ԱՆԴԱԴԱՐ ԱՂՈԹԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ
ՄԵՋ ՉԸՆԿՆԵՆՔ»
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Որքան մարդիկ օտարանում են աղոթքից, այնքան Աստծո շնորհը հեռանում է
նրանցից, մինչեւ մեծամեծ մեղքերի մեջ ընկնելը, որ հոգու մահն է»:
ՊՈՂՈՍ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

եծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի եւ նվիրված է մշտատեւ աղոթքի գաղափարին:

Անիրավ դատավորի ու այրի կնոջ առակը պատմում է, թե ինչպես Աստծուց չվախեցող եւ մարդկանցից չամաչող դատավորը, հոգնած այրի կնոջ անդադրում դիմումներից, նրա հարցը վճռում է արդարությամբ. «Թեեւ մարդկանցից չեմ ամաչում, Աստծուց էլ չեմ վախենում, բայց տեսնեմ նրա դատը, որ չձանձրացնի» (Ղուկ. ԺԸ 4-5): Ուրեմն՝ եթե անիրավ ու անսեր մեկը կարող է անսալ եւ բարիք գործել, ապա որչափ ավելին կարող է անել Աստված, որ սեր է, անհատնում եւ անպարագիր սեր: Քրիստոսն ուսուցանում է, որ չպետք է աղոթել մարդկանց ցուցադրելու, երեւալու համար, այլ, «Անիրավ դատավորի» առակի կնոջ նման, աղոթել հարատեւ, ջերմեռանդ, մաքուր սրտով ու անկեղծ հավատով, որի առաջ տեղի տվեց անգամ անիրավությունը: Միմյանց համար աղոթելը եւս քրիստոնյաների ճշմարիտ միության էական հանգրվաններից է, եւ իհարկե շատ կարեւոր: Պողոս Առաքյալը խնդրում էր եղբայրներին աղոթել, որ Աստված «խոսքի դուռը» բացի իր առջեւ: Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ «…պետք է երախտագիտություն հայտնել Աստծուն այն ժամանակ, երբ չենք ստացել մեր խնդրածը, որովհետեւ Նա ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք, քանի որ երբեմն օգտակար է չստանալը: Այս է աղոթքի ճշմարիտ կերպը: Եվ դարձյալ աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծու կամքը կատարվի մեր մեջ եւ ոչ թե մերը»:

Աղոթենք նախ եւ առաջ մեր վատ կողմերից ու թերություններից ազատվելու, ճշմարիտ ճանապարհով քայլելու եւ աստվածային լույսին հաղորդ լինելու համար՝ հայցելով Տիրոջից սովորեցնելու փոքրիկ քայլերի արվեստը, աղոթենք՝ խնդրելով. «Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ…» (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի): Աղոթենք նաեւ մեղավորների ու անհավատների դարձի ու ապաշխարության համար, որպեսզի մեղքերի մեջ անզղջում չմնան, այլ Տիրոջ ողորմությամբ ու մեր հարատեւ ու անձաձրույթ աղոթքների շնորհիվ դառնան Աստծուն՝ ժառանգելով փրկությունը: Այո, Նա լսում է մաքուր ու անկեղծ սրտից բխած աղոթքները նրանց, ովքեր աղոթում են իրենց պատկերակցի, ի Քրիստոս իրենց քույրերի ու եղբայրների համար: Այլոց համար իր արած աղոթքները, մի տեսակ, վերադառնում են իրեն, քանզի մարդը չի կարող աղոթել ուրիշի համար, եթե իր սրտում չունենա սրտացավություն, մարդասիրություն ու կարեկցանք դեպի իր մերձավորը: Սակայն պետք է աղոթել ոչ միայն մերձավորների ու ընկերների, այլեւ, որքան էլ դժվար լինի, մեր թշնամիների ու մեզ ատողների համար՝ ըստ տերունական խոսքի. «Սիրեցեք ձեր թշնամիներին եւ աղոթեցեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում» (Մատթ. Ե 44):

Այո՛, մեր Տերն Իր երկրավոր կյանքի ընթացքում աղոթեց ողջ մարդկության փրկության համար, մինչեւ իսկ վերջին շունչն աղոթում էր Իրեն անարգողների ու խաչողների համար՝ մեզ օրինակ լինելով: Արդ, «Անդադար աղոթենք, որպեսզի փորձության մեջ չընկնենք» (Մատթ. ԻԸ 41), քանզի օրերը չար են, երբ ամեն քայլափոխի հանդիպում ենք, մեր հավատի հիմքերը խարխլող, տարատեսակ փորձությունների ու գայթակղությունների: Աղոթենք Աստծուն՝ խնդրելով մեղքերի թողություն, հոգիների ու մարմինների բժշկություն, ճշմարիտ դարձ եւ ապաշխարություն ոչ միայն մեր անձերի, այլեւ բոլորի համար, որպեսզի մի օր, Տիրոջ ողորմությամբ, նրանք էլ դառնան ջերմեռանդ աղոթողներ՝ մատուցելով Աստծուն իրենց աղոթքի պտուղները՝ սեր, խնդություն, խաղաղություն, խոնարհություն, եղբայրասիրություն, ողորմածություն, համբերույթուն…

Մարտի 14-ին՝ Դատավորի կիրակիին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց եւ սուրբգրային ընթերցվածը հանգամանալից մեկնեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները