Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

«ԸՆԴ ԱՌԱՋԻ ԵԼԻՆ ԾԵՐՔՆ ՈՍՏՈՎՔ ՁԻԹԵՆԵՕՔ
ԵՒ ԶԱՍՏՈՒԱԾՈՐԴԻՆ ՓԱՌԱՒՈՐԷԻՆ»
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Որ վասն մերոյ փրկութեան՝ յաւանակի նստիլ յանձն առեր, ընդ մանկունսն
բարեբանեմք, օրհնեալ, եկալ անուամբ Տեառն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ստվածորդին, Իր եռամյա քարոզչության ընթացքում, շատ անգամներ եղավ Երուսաղեմում, բայց, այդուհանդերձ, Ավետարաններում այդ մուտքերից ոչ մեկն իբրեւ «Հաղթական» չներկայացվեց: Հիսուսի Երուսաղեմի մուտքը ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ:

Այսօրինակ ձեւով բազմությունը Քրիստոսին թագավոր էր ճանաչում ու հռչակում եւ զգեստներն էր փռում Նրա ոտքերի առջեւ՝ ի նշան սրտերի խոնարհության: Մյուսները ծառի ճյուղեր էին նետում այնպես, ինչպես արել էին այն ժամանակ, երբ Սիմոն Մակաբեն Երուսաղեմ էր մտել՝ հռոմեացիների դեմ տարած իր ամենանշանավոր հաղթանակներից մեկից հետո, որը նշվեց մեծագույն տոնախմբությամբ. «Թավ ծառերից գեղեցիկ ճյուղեր ու արմավի ոստեր վերցնելով՝ մատուցեցին Նրան, որ հաջողություն էր տվել իրենց՝ սրբագործելու Իր սրբավայրը» (Բ Մակ. 2-7):

Նմանօրինակ արարողակարգով ժողովրդի հոծ բազմությունը Քրիստոսին ընդունեց ոչ միայն որպես Թագավորի, այլեւ Փրկչի, Ով գալիս էր ապականությունից ու եղծումից Աստծո Տունը մաքրելու կանխորոշված մտադրությամբ: Ժողովուրդը, ի հավելումն ընդունելության այսօրինակ կերպի, Նրա առջեւից եւ ետեւից գնալով, ողջունում էր Նրան՝ բացականչելով. «Ովսաննա, օհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ով թագավոր Իսրայելի» (Հովհ. ԺԲ 13): Մուտքը հաղթական էր եւ կարեւոր այնքանով, որ ազդարարում էր Հիսուս Քրիստոսի աստվածային հեղինակության՝ «պարուրուած կոկոնին բացուիլը», ինչպես նաեւ հետագա տնօրինությունների կատարումը, որոնց վրա ապագայում առաքյալները պետք է կառուցեին Քրիստոսի ընդհանրական Սուրբ Եկեղեցին:

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

28 մարտի: Շիրակի թեմի գործող բոլոր եկեղեցիներում Ծաղկազարդի կիրակին նշանավորվեց մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագով: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը հանգամանալից մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

Բոլոր եկեղեցիներում, սրբազան արարողակարգերից հետո, ներկա հավատացյալներին բաժանվեցին ուռենու օրհնված ոստեր՝ ի հիշատակ երուսաղեմյան տոնախմբության: Օրհնված ոստերը խորհրդավորաբար հիշեցնում են ամենքիս պահել Տիրոջ պատվիրանները, ծաղկել եւ պտղաբեր դառնալ, բազմապատկել Նրա պարգեւած շնորհները, քանզի «արդարներն արմավենու պես կծաղկեն…» եւ «պտղաբեր ձիթենու նման… կտնկվեն Տիրոջ տանը» (Սաղմ. ՂԱ 13-16, ԾԱ 10):

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Երուսաղեմում՝ տաճարի մոտ, մանուկները, թափահարելով ձիթենու բողբոջած ոստերը, բացականչում էին «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն բարձունքներում» (Մատթ. ԻԱ 9), իսկ ներկաները բարձրաձայնում էին. «Ահա Ես եւ Իմ մանուկները, որ Աստված ինձ պարգեւեց» (Եսայի Ը 18): Սրբազան արարողության ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ՝ համաձայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինության: Եկեղեցի եկած բոլոր մանուկներին իր հայրական օրհնությունը բաշխեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

«ԶՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ ՔՈ ԲԱՑ ՄԵԶ ՏԷՐ»
ԴՌՆԲԱՑԵՔ

Նույն օրը երեկոյան՝ ժամը 17:00-ին, կատարվեց Դռնբացեքի գեղեցիկ ու խորախորհուրդ արարողակարգը՝ հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Արարողության խորհուրդն ու իմաստը բացահայտող, «Բաց մեզ Տէր» տաղին հետեւող, փոխասացությունը, որ կատարվում է փակ Խորանի վարագույրի հետեւում, հիշեցնում է կատարածի օրվա դատաստանը:

Դռնբացեքի արարողության ընթացքում պատկերավոր ձեւով ներկայացվում է վերջին դատաստանը: Հիսուս Իր ողջության օրոք հաճախ էր խոսում կատարածի օրվա եւ վերջին դատաստանի մասին, կոչ անում ժողովրդին ապաշխարել, մեղքերի թողություն խնդրել, որպեսզի զերծ մնան հավիտենական տանջանքներից:

Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու արարողակարգում Դռնբացեքը բացառիկ տեղ է գրավում: Ավետարանական ոչ մի դեպքի կամ տոնի հետ չի առնչվում, այլ պարզապես վերջին դատաստանի տեսանելի մի պատկերն է պարզում հավատացյալներին: Դռբացեքի արարողությունը խոսակցության, հարց ու պատասխանի ձեւ ունի, որը եզակի է Հայաստանյայց Եկեղեցում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները