Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

«ԽՆԴՐԵՄՔ Ի ՔԷՆ ՀԱՅՐ ՊԱՏՒԱԿԱՆ,
ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԱԶԳԻ ՄԱՐԴԿԱՆ...»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ «ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊ»
ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Զբարձրեալն արարեր ապաւեն քեզ, ոչ հասցեն առ քեզ չարք, եւ տանջանք
մի մերձեսցին ի յարկս քո»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ովորական մահկանացուներիս համար անսովոր ու դժվարին, երբեմն նույնիսկ անհասկանալի երկրային կյանք են ունենում սրբերը: Նրանց իրական ու ապրված կյանքը նման է առասպելի, լեգենդի, ուր իրականը թվում է անհավանական, վավերականը՝ մտացածին: Սակայն ոչ պակաս զարմանալի է նաեւ նրանց հետմահու կյանքը, կյանք, որ լավագույն վկայությունն է դառնում Տիրոջ առաքելության, Նրա մահվան ու հարության խորհրդի:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայ Եկեղեցու թերեւս այն միակ Սուրբն է, որ պատկանում է նաեւ համայն քրիստոնյա աշխարհին: Նա բացառիկ է ոչ միայն իր սրբակենցաղ վարքագծով, այլեւ ապրած ողջ կյանքի վկայությամբ, որ կատարյալ հրաշքի էր նման: Մեծ էր Ս. Գրիգոր Լուսավորչի առաքելությունը, քանզի ճգնություններով, աղոթքներով ու անպատմելի չարչարանքներով երկնեց նրա հոգին, ուր վերածնվելու էր մի ամբողջ հավատավոր ազգ: Սուրբ Գրիգորը վերանորոգիչը եւ վերակենդանացնողը եղավ Հայոց Եկեղեցու: Նրանով հաստատվեց Հայոց Կաթողիկոսությունը: Նա բարեկամ էր Աստծուն՝ ինչպես նահապետները, կանխագետ էր՝ ինչպես մարգարեները, Աստծո խոսքն էր տարածում՝ ինչպես առաքյալները, ուսուցանում էր՝ ինչպես վարդապետները, ճգնության բոլոր ճանապարհներն անցավ՝ ինչպես ճգնավորները:

Սրբի սոսկալի չարչարանքները պատկերացնելը միայն մարդկային տկար մտքին ու զգացողություններին անհասանելի են: Սակայն Ս. Գրիգորը պիտի հասներ կատարելության բարձրակետին եւ կատարեր ի վերուստ իրեն տրված առաքելությունը: Խոր Վիրապը եղավ Լուսավորչի երկրային տառապանքների գերագույն արտահայտությունը, լույսի ու խավարի պայքարի մարմնացումը: Անշուշտ, վիրապի խավարը չէր կարող հաղթել լուսազգեստ Սրբին: Նա իր չարչարանքներով մեր ազգին ծնկի բերեց Քրիստոսի առջեւ, քանզի Սուրբ Հոգու զորությունն էր նրա մեջ:

Այսօր Սուրբը մեզ հորդորում է, որ հետեւենք իրեն, ձգտենք խաղաղության, առ աստվածային սերը, փափագենք երջանկություն: Ամեն ինչ ոչինչ է այն սիրո առջեւ, որ ուներ Սուրբ Գրիգորը: Նրա հոգին սավառնում է երկնքի արքայության մեջ, տեսնում մեզ՝ այստեղ հավաքվածներիս եւ պատրաստ է մեր բարեխոսը լինել:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մարտի 20-ին՝ «Մուտն ի վիրապ» տոնի առիթով, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եղիշե քհն. Նազարյանը: Դիմելով ներկա հավատացյալ ժողովրդին՝ պատարագիչ Տեր Հայրը հանգամանալից մեկնեց սուրբգրային ընթերցվածը եւ մանրամասնեց տոնի խորհուրդը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները