Խնդրենք Տիրոջը` ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
մեջ…

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 3 (255), մարտ 2021 թ.  


 

       

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԵՌՈՒ, ՍՐՏՈՎ ՄՈՏ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ
ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՋՈՒՆ ՅԱՄԱԴԱՆ

շխատանքային այցով փետրվարի 26-ին Շիրակի մարզում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանում էր:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ողջունեց հյուրին՝ նշելով, որ տեղյակ է դեսպանության կողմից մարզում իրականացվող ծրագրերին եւ կարեւորում է դրանք. «Ողջունում եմ Շիրակի մարզի լավ բարեկամին, պարոն Յամադա, ուրախ ենք ձեզ Շիրակում հյուրընկալելու: Մեզ համար կարեւոր է համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջեւ հաստատված կապերի ամրապնդումը: Ինձ համար ուրախալի է, որ ձեր կողմից Շիրակի մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, սոցիալական, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մասին է խոսքս: Մենք միանշանակ պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու եւ ամեն ինչ կանենք հնարավորությունների սահմաններում աջակցելու, նոր ձեռնարկներ կյանքի կոչելու համար»:

Իր խոսքում դեսպանը նշեց, որ մարզպետը չի սխալվում: Ինքն իսկապես Շիրակի մարզի բարեկամն է: Արդեն հասցրել է շատ սիրել Գյումրու յուրատիպ ճարտարապետությունն ու մշակութային մարզը:

Ապա կողմերը կարեւորեցին, դեսպանության կողմից մարզում իրականացվող, ծրագրերն ու սոցիալական, էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Այնուհետ մտքեր փոխանակվեցին նոր ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, սոցիալական ու մշակութային կապերի ամրապնդմանը միտված ձեռնարկների իրականացման առնչությամբ:

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Ապա դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն ու Ջուն Յամադան քննարկեցին վերջին տարիներին Գյումրիում իրականացված եւ այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Զբոսաշրջության ոլորտում ունեցած ակտիվության, այս ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության եւ մի շարք այլ հարցերի մասին եւս խոսեցին քաղաքապետն ու դեսպանը:

Ջուն Յամադային այնուհետ Սամվել Բալասանյանը հրավիրեց Գյումրու պատմության թանգարան: Դեսպանը մինչ այս միայն լսել էր Գյումրու մասին: Այստեղ նա տեսավ պատմական փաստաթղթեր, հայտնի մարդկանց պատկանած իրեր ու այլ ցուցա-նմուշներ:

«Հայկական Կարիտաս»-ի Գյումրու մասնաճյուղի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան մասնակցեց «Գյումրիի եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների վերանորոգման աշխատանքներ» ծրագրի պաշտոնական փակման արարողությանը:

Այստեղ դեսպանին անակնկալ էր սպասում: Բրդյա տաք գուլպաներ ու գլխարկ՝ գործված կենտրոնի շահառու տատիկի ձեռքով:

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Եւս մեկ կարեւոր՝ «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը դեսպանը փակեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում, որին ներկա էին թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը եւ այլք:

Ռուբեն Սանոյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձավ իրականացված ծրագրին, խոսեց դրա կարեւորության մասին, ապա հույս հայտնեց, որ նմանօրինակ ծրագրերը կունենան իրենց շարունակությունը: Ապա դեսպանին փոխանցեց պատվոգիր` Գյումրիում սոցիալ-կրթական ծրագրեր իրականացնելու եւ մշակութային կապեր հաստատելու համար:

Կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը, ողջունելով ներկաներին, ասաց՝ ավարտում են կենտրոնի համար շատ կարեւոր մի ծրագիր, որն իրականացվել է 2019-2020 թթ.՝ Ճապոնիայի կառավարության եւ դեսպանության միջոցով: Ծրագրի նպատակն է եղել նպաստել Շիրակի մարզի եւ Գյումրու առավել խոցելի ընտանիքների գործազուրկ կանանց ու տղամարդկանց հնարավորությունների եւ ներուժի զարգացմանը՝ մասնագիտական եւ արհեստագործական դասընթացների անցկացման ու զբաղվածության ապահովման միջոցով:

26.923 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում վերանորոգվել, ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով կահավորվել են կենտրոնի դիմահարդարման, վարսահարդարման, մատնահարդարման, թխվածքների պատրաստման եւ ձեւավորման, խոհարարության դասընթացների համար նախատեսված տարածքները:

«Բացի մասնագիտական ուսուցումից, այստեղ նաեւ հնարավորություն կա ծանոթանալ նորագույն ու ժամանակակից տեխնիկային, դրանց կիրառմանն ու հնարավորություններին: Սա ոչ պակաս կարեւոր հանգամանք է՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար: Ձեռքերս պահում ենք աշխատաշուկայի զարկերակին՝ զբաղվածության Գյումրու կենտրոնի աջակցությամբ, որպեսզի արագ նկատենք, թե աշխատաշուկան ինչ մասնագետի պահանջ ունի: Սա մեզ օգնում է նպատակային աշխատանքի եւ հաջողության հասնելու գործում»,- դեսպանին ասաց սոցիալ-կրթական կետրոնի կառավարիչը:

ՄԵԶՆԻՑ ՀԵՌՈՒ, ԲԱՅՑՑ ՍՐՏՈՎ ՄԵԶ ԱՆՉԱՓ ՄՈՏ

Ճապոնիայի ժողվրդին ու դեսպանին ողջունեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու շնորհակալություն հայտնեց սոցիալ-կրթական կենտրոնում իրականացված ծրագրի համար:

«Ի տարբերություն ընդհանուր մտածողության, ես ուրախ եմ մի բանի համար, որ օրեցօր, տարեցտարի իմ մասնակցությունը, իմ հսկողությունը սոցիալ-կրթական կենտրոնում նվազում է, եւ աշխատակազմն ինքն է նախաձեռնում ու իրականացնում եւ նույնիսկ այս ծանր օրերին նման ձեռնարկի մասնակիցն են դառնում: Շնորհակալություն նորին գերազանցություն դեսպանին, որ ինքն էլ իր լուման ու ներդրումն ունեցավ այս գործում: Որախ եմ, որ այս ճապոնական անկյունն ունեցանք մեր կենտրոնում: Տա Աստված, որ մենք էլ այնքան ուժեղանանք ու հզորանանք, որ կարողանանք այլ երկրների օգնել»,- ասաց Միքայել Սրբազանը:

Ջուն Յամադան նշեց, որ այս ծրագրի փակմանը մեծ ուրախությամբ է մասնակցում: «Ճապոնիան բարձր է գնահատում ենթակառուցվածքների բարելավումը տնտեսական աճի եւ զարգացման համար: Այս օժանդակությունը մեր շարունակական քայլերից մեկն է՝ առաջնային մակարդակում աշխարհը զարգացման ավելի կայուն ուղու վրա դնելու համար: Ուրախ եմ Գյումրիում այս կենտրոնը տեսնելուս համար, սա շատերին հնարավորություն կտա մասնագիտություն ունենալ, կապահովվի նրանց սոցիալական ներգրավվածությունը: Երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի գրավականը հենց մասնագիտական կրթությունն է»,- վստահ հայտարարեց դեսպանն ու շնորհակալություն հայտնեց հաջողությամբ իրականացված ծրագրի համար:

«Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ` մարդկային անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում:

Այցի ավարտին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն ու դեսպանը հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող տորթ կտրեցին:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները