Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր
խղճի հայելու մեջ,
որ Աստծու
ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես,
ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

Լրահոսից

7 փետրվարի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ մասնակցեց մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

11 փետրվարի - Տոն Սրբոց Վարդանանց: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Ախուրյանի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի ուրախ առիթով:

13 փետրվարի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կատարվեց նախատոնակ եւ Գյումրու Վարդանանց հրապարակում, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը:

14 փետրվարի - Բուն Բարեկենդան: Տյառնընդառաջ: Տոն քառասնօրյա գալստյանն Հիսուսի Քրիստոսի ի Տաճարն: Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

21 փետրվարի - Արտաքսման կիրակի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ հանգամանալից քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

28 փետրվարի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները