Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

ՊԱՀՔԸ ՀՈԳՈՒ ՊԱՅԾԱՌ ՋԱՀՆ Է, ԼՈՒՍԱՎՈՐ ԿԱՆԹԵՂԸ

ոգին առաջնային է մարմնի հանդեպ. այս ըմբռնումով սահմանվեց պահքը:

Այն ամրապնդում է հավատը եւ մաքրում ու զորացնում հոգին: Միանշանակ մարդը հոգի է ու մարմին եւ պարտադրված է մինչեւ մահ պահքի մեջ այս երկուսն ունենալ: Առանց մեկի մյուսը տկար կլինի: Ինչպես մարմնի համար հիվանդությունն է կործանարար, այնպես էլ հոգու համար՝ մեղքը: Հոգին մեղքի հիվանդությունից բուժելու միջոցը պահքն է, նպատակը՝ ապաշխարանքը, զղջումը, մեղքից հրաժարվելը: Մենք ե՛ւ մարմնով, ե՛ւ հոգով Աստծուն պաշտելու կարիք ունենք, ուրեմն եւ պետք է պահենք մարմնավոր ու հոգեւոր պահքը: Տերն ասում է. «Երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է ծածուկ է, կհատուցի քեզ» (ՄՏԹ. Զ 17):

Թե ինչպիսի հոգեւոր խորհուրդներ ունի պահքը, իմանում ենք ավանդահիմն սուրբ հայրերից: Մենք պահեցողությամբ հատուցում ենք մարմնի պարտքն Աստծո հանդեպ, քանզի Աստված, որպես գերագույն Տեր, Իր տված բարիքներից տասանորդ է պահանջում: Պահքը նաեւ առ Աստված սիրո դրսեւորում է, քանի որ ենթադրում է մարմնավոր ծառայություններ: Հարկ է պահքի ժամանակ ինքնաքննադատությամբ առաջնորդվել, որովհետեւ առանց ինքնաքննման չկա ապաշխարանք: Տարին մեկ անգամ անհրաժեշտ է անցնել ինքնաքննման միջով, որպեսզի կարողանանք իրապես մաքրել մեր հոգին, փոխել մեր ներաշխարհը, ինքնագիտակցությունը, կյանքի եւ մարդկանց հանդեպ մեր մոտեցումները: Պահքից անբաժան է աղոթքը: Ս. Գրքում պահքի մասին ասվում. «Բարի են աղոթքները պահեցողություններով» (ՏՈԲԻԹ ԺԲ 8):

Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին ասում է. «Աղոթքը, պահքը եւ ողորմությունը միասին երանության պսակ են հյուսում իրենց գործողի գլխի համար»: Որքա՜ն կարեւոր է այս երեքի գործադրումը: Պահքի մեջ գտնվող մարդու կատարած աղոթքը տարբեր է առօրյա հոգսերի մեջ Աստծուն աղոթող մարդու աղոթքից: Նախապատրաստվենք ըստ արժանվույն, հոգեպես եւ մարմնապես սրբված, տոնել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները