Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

«ՆԵՂՈՒԹՅԱՆՍ ՄԵՋ ԵՍ ՏԻՐՈՋԸ
ԴԻՄԵՑԻ ԵՎ ԻՄ ԱՍՏԾՈՒՆ ԱՂԱՂԱԿԵՑԻ...»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Եթե չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարվի քեզ:
Ինչ-որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգույշ եղիր, որ անես այնպես,
ինչպես որ ուխտել ես քո Տեր Աստծուն»:
Բ ՕՐԻՆԱՑ ԻԳ 22-23

ունվարի 30-ին Ս. Սարգսի տոնի առիթով, Ս. Յոթվերք, Ս. Հակոբ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի ու Թամարայի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Արգավանդի եւ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցիներ:

Սուրբ Սարգիսը, մեր պատմության հոլովույթում, ընկալվել է իբրեւ սիրահարների պահապան ու բարեխոս Սուրբ, սիրո ճանապարհ հարթող, քաջության եւ անձնազոհության օրինակ, նեղյալների ապավեն ու վշտացյալների մխիթարող:

Սուրբ Սարգիսն իր վաղեմի կերպարով գալիս է կրկին հաստատելու հավատքի համար նահատակության եւ սրբանալու պայծառ կերպը: Նա հուշում է, որ հավատքի համար չեն նահատակվում, այլ լույս են դառնում եւ ճառագում դարերով: Նահատակության լուսե պսակը նա կիսեց իր պատանի որդու՝ Մարտիրոսի եւ տասնչորս զինվորների հետ:

Հայոց աշխարհում նահատակների թափած արյամբ վեր խոյացան քրիստոնեական հավատքի ընձյուղները, դարձան ծաղկած խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո, հավատքի տաճարներ:

ԱՐԳԱՎԱՆԴԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորները ճանապարհ ընկան վաղ առավոտյան: Տեղ հասնելով՝ Ս. Սարգիս եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց պատարագիչ Տեր Հայրը: Հավարտ Սուրբ Պատարագի ուխտավորներն ստացան Ս. Հաղորդություն:

ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Ուխտավորների հաջորդ կանգառն Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին էր: Այստեղ նրանք խոնարհվեցին Սրբի մասունքակիր աջին եւ 17-րդ դարի (1693 թ.) ձեռագիր Ավետարանին, որն ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից, վառեցին իրենց հավատքի մոմերը՝ մեկ անգամ եւս խնդրելով արագահաս Սրբի բարեխոսությունը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները