Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու մեջ, մեր խղճի հայելու մեջ,
որ Աստծու ներկայության զգացումն է մեր մեջ: Ո՞ւր եմ ես, ո՞վ եմ ես իմ խղճի հայելու մեջ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 2 (254), փետրվար 2021 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 30-ին նշեց Սուրբ Սարգիս զորավարի տոնը:

Սուրբ Սարգիսն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ տասնչորս քաջամարտիկների հետ նա նահատակվեց՝ հանուն քրիստոնեական հավատքի:

Հունվարի 29-ին Ամասիայի Սուրբ Գեւորգ եկեղեցում, տոնին ընդառաջ, կատարվեց ժամերգություն եւ նախատոնակ: Երիտասարդների սիրելի տոնի ուրախ առիթով «Սուրբ Գեւորգ» երիտասարդաց միությունը կազմակերպել էր միջոցառում՝ ի դերեւ հանելով զորավարին վերագրվող ժողովրդական ավանդույթները: Սուրբ Սարգսին խորհրդանշող սպիտակ ձիավորը պտտվում եւ աղաբլիթներ էր բաժանում փողոցի անցորդներին:

Հաջորդ օրը՝ հունվարի 30-ին միության անդամներն այցելեցին Եղնաջուր համայնք՝ ներկա գտնվելու տեղի Սուրբ Սարգիս մատուռում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

Ս. Յոթվերք եւ Ս. Հակոբ եկեղեցիների երիտասարդաց միության անդամները, Արմեն, Արտաշես եւ Արման սարկավագների առաջնորդությամբ, նույն օրն առավոտյան նախ ներկա եղան առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում կատարվող ժամերգությանը, ապա ճանապարհ ընկան դեպի Շիրակի թեմի ամենահյուսիսային՝ Եղնաջուր գյուղի Ս. Սարգիս մատուռ՝ նույնպես ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ Պատարագին:

Ամասիա հասնելուն պես երիտասարդներին միացան «Սուրբ Գեւորգ» երիտասարդաց միության անդամները՝ Տ. Գարեգին քահանա Սարգսյանի գլխավորությամբ: Բոլորով միասին Ս. Գեւորգ աղոթատանն աղոթք առաքեցին առ Աստված եւ շարունակեցին ճանապարհը: Տարածաշրջանին եւ տարվա եղանակին համահունչ՝ բուքն ու բորանը փորձություններ էին պատրաստել ուխտավորների համար: Բուքը փակել էր Եղնաջուրի ճանապարհը, եւ միկրոավտուբուսը չկարողացավ շարունակել առաջ գնալ, եւ ուխտավորները ոտքով շարունակեցին ճանապարհը:

Սուրբ Պատարագին ներկա էին Ամասիա եւ Գտաշեն համայնքի ուխտավորները: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբեղա Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգից հետո, պատարագիչ Հայր Սուրբի հանդիսապետությամբ, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ:

ՄԵԼՍԻԴԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները