Ես գիտեմ, դուն
ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք չի շինուիր:
 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Կաղանդ, տարեմուտ: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց Հայրապետական մաղթանք:

3 հունվարի - Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

5 հունվարի - Ճրագալույց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

6 հունվարի - Տոն Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում մատուցվեց Ս. Ծննդյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն էին Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Փավստոս քհն. Սարգսյանը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Արսեն քհն. Սիմոնյանը:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

13 հունվարի - Տոն անվանակոչության Հիսուս Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահուն քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

14 հունվարի - Տոն Ծննդյան Ս. Հովհաննես Կարապետի: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսավոր թափորով դուրս բերվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա հավատացյալների:

Ի դեպ՝ Սրբի մասունքը վաղուց ի վեր պահվում է Սուրբ Յոթվերք եկեղեցում:

17 հունվարի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

24 հունվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանն այցելեց Ս. Նշան եկեղեցի, ուր օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը:

30 հունվարի - Ս. Սարգիս մատուռում Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի: Սրբազան արարողակարգի ընթացում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

31 հունվարի - Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը եւ «Հայր մեր»-ից առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները