Ես գիտեմ,
դուն ալ գիտես,
որ սոսկ լալով ու ողբալով եթէ շաղախենք մեր հայրենեաց հողը, հայրենիք
չի շինուիր:

 
ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԲ Տարի, Թիվ 1 (253), հունվար 2021 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ Ս. ՀԱԿՈԲԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

եկտեմբերի 28-ին, Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի երեխաներին մերօրյա դաժան իրականությունից կտրելու համար, կազմակերպվել էր Նոր տարվան եւ Սուրբ Ծննդյանը նվիրված տոնական միջոցառում:

Նրանց օրը նոր ներկայացմամբ հետաքրքիր ու առավել տոնական դարձնելու էին եկել Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Գյումրու մասնաճուղի երրորդ կուրսի ուսանողները՝ ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանի ղեկավարությամբ: Բեմադրվեց Անահիտ Աղասարյանի «Երկու դեմքով արքայազնը» հեքիաթը:

Ինչպես բոլոր հեքիաթները՝ այս մեկը նույնպես չարի ու բարու պայքարի մասին էր եւ իհարկե վերջում հաղթեց բարին՝ Աստծո ամենամեծ պարգեւի՝ սիրո շհնորհիվ: Ներկայացման սկզբում ելույթ ունեցավ արձակագիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանուշ Ղուկասյանը՝ փոքրիկներին ներկայացնելով դերասանական կազմն ու հեքիաթի բովանդակությունը:

Այնուհետեւ փոքրիկ հանդիսատեսներին այցելեց բոլորի շատ սիրելի Ձմեռ պապը, ով խինդ ու ծիծաղ պարգեւեց փոքրիկներին: Ներկայացման վերջում հեքիաթի հերոսներն ու երեխաները միասին պարեցին, ուրախացան, իսկ հրաժեշտից առաջ լուսանկարվեցին:

Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի պատասխանատուները շնորհակալություն են հայտնում Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի տնօրինությանը՝ երկարամյա համագործակցության համար:

Այս տարի նույնպես տոնական նախաձեռնություններն իրականացվել էին նորվեգացի բարերար Օլա Օստվեյտի աջակցությամբ: Ներկայացումից հետո փոքրիկներն է՛լ ավելի գոհունակ էին ժպտում, երբ, սրահից դուրս գալիս, կազմակերպիչները նրանց նվիրում էին քաղցրավենիքի պարկեր:

Նորվեգացի բարերարի ֆինասավորմաբ, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով, նաեւ սննդի պարկեր ստացավ հիսուն անապահով ընտանիք:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները