Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ

«Հովհաննեսը, որ Աստծո կողմից ուղարկված մի մարդ էր, եկավ վկայություն տալու Լույսի մասին, որպեսզի նրա միջոցով ամեն մարդ հավատա: Ինքը Լույսը չէր, այլ մի վկա, որ եկել էր վկայելու Լույսի մասին»:
ՀՈՎՀ. Ա 6-8

վետարանական այս սեղմ տողերից տեղեկանում ենք, որ Հովհաննեսը՝ Աստծո ծառան, եկել էր վկայելու Լույսի մասին: Նրա ծնողները՝ Զաքարիան եւ Եղիսաբեթը, արդար էին եւ անխոտոր ընթանում էին Տիրոջ պատվիրանների ու օրենքների մատնանշած ճանապարհով: Նրանք թեեւ առաջացած տարիքում էին, սակայն որդի չունեին: Մի անգամ, երբ Զաքարիան Աստծո առջեւ իր քահանայական պաշտոնն էր կատարում, խնկարկության ժամին Տիրոոջ հրեշտակը երեւում է նրան եւ ասում. «Մի՛ վախեցիր, Զաքարիա, որովհետեւ քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, մի որդի կծնի եւ նրա անունը Հովհաննես կդնես» (ՂՈՒԿ. Ա 13):

Այնուհետեւ «տեսնում» ենք, թե ինչպես է Հովհաննեսը մկրտում մարդկանց եւ ապաշխարության կոչ անում: Համարյա ողջ Հրեաստանն ու բոլոր երուսաղեմցիներն էին գնում նրա մոտ եւ մկրտվում Հորդանան գետում՝ խոստովանելով մեղքերը: Նա քարոզում էր ու ասում. «Իմ ետեւից կգա ինձնից ավելի հզորը, որի առջեւ արժանի չեմ խոնարհվելու՝ նրա կոշիկների կապերն արձակելու: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով» (ՄԱՐԿ. Ա 7-8):

Հովհաննես Մկրտչի մասին Գաբրիել հրեշտակապետն ասում է. «Նա Եղիայի հոգով եւ զորությամբ պիտի գնա նրա առջեւից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստի մի ժողովուրդ կազմելու» (ՂՈՒԿ. Ա 17): Սուրբը, իբրեւ քարոզիչ, հրապարակ իջավ, երբ արդեն երեսուն տարեկան էր, Տիբերիոս կայսեր 15-րդ տարում: Համաձայն Հին Կտակարանի՝ որեւէ մեկն իրավունք չուներ քահանայություն անել, եթե չէր լրացել նրա երեսուն տարին: Ուստի Հովհաննես Նախակարապետը, հար եւ նման Հիսուսին, եւս երեսուն տարեկանում սկսեց քարոզել: Քարոզության վայրը Հորդանանի հովիտն էր:

Հովհաննեսին է վերաբերում Եսայի մարգարեի այն խոսքը, թե «անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը, հարթեցե՛ք Նրա շավիղները» (ՂՈՒԿ. 4): Հովհաննեսի հոգին իր հանդերձի պես պարզ ու ժուժկալ էր: Տեսնելով ու զգալով այս՝ ժողովուրդն սկսում է կարծել, թե խոստացված Մեսիան Հովհաննեսն է: Սակայն Աստծո Սուրբը պատասխանում է. «Ես ձեզ մկրտում եմ ջրով, բայց գալիս է ինձնից ավելի զորավորը...» (ՂՈՒԿ. 16-17):

Մեծ է Հովհաննես Մկրտչի դերը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարաններում: Պատահական չէ, որ նրան անվանում են նախակարապետ, կապող կամուրջ Հին եւ Նոր Կտակարանների: Նաեւ պատահական չէ, որ Հիսուս ասում է, թե «կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել» (ՄԱՏԹ. ԺԱ 11):

Համաձայն Ավետարանի, ինչպես նաեւ այլ օժանդակ աղբյուրների՝ Հովհաննեսը գլխատվում է Հերովդես արքայի կողմից՝ վերջինիս եղբոր կնոջ՝ Հերովդիադայի ցանկությամբ (ՄԱՏԹ. Զ 14-29)՝ իր երկնային առաքելությունը լիովին կատարելուց հետո: Սրբի մարմինն ամփոփում են աշակերտները:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները