Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

FLY-Ը ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՕՐԵՐԻՆ

եպտեմբերի 27-ի առավոտը տագնապով սկսվեց. վախ, հուզմունք, անորոշություն, միաժամանակ հայրենասիրություն, պայքարելու, կռվելու, մարտնչելու, հաղթելու խառը զգացողություններ: Ամեն մեկը փորձեց հնարավորության սահմաններում մասնակցել պատերազմին՝ առաջնագծում, թե թիկունքում: Անելիք շատ կար:

Մեծաթիվ ընտանիքներ Արցախից տեղափոխվեցին Հայաստանի տարբեր մարզեր: Խուճապի ու շտապողականության պատճառով ընտանիքներից շատերն իրենց հետ նույնիսկ անձնագիր չէին վերցրել: Միայն մի ձեռք հագուստով, առանց որեւէ իր վերցնելու՝ փորձել էին փրկվել թշնամու անըդմեջ ու կյանքեր խլող կրակից: Դեռ հայտնի չէր, թե ո՞ւր են հանգրվանելու, որքա՞ն ժամանակով եւ, որ ամենակարեւորն էր, ե՞րբ են վերադառնալու:

Հայաստան հասնելուն պես տեղավորվել էին տարբեր ընտանիքներում, դպրոցների, մանկատների շենքերում: Բնականաբար կարիք եւ անհրաժեշտություն կար առաջնային իրերի՝ սննդի, հագուստի, կոշիկի, խաղալիքների, խնամքի եւ հիգիենայի պարագաների… Շատերը գործի լծվեցին՝ օգնության ձեռք մեկնելով հնարավորինս մեծ թվով ընտանիքների:

FLY-ը եւս անմիջապես գործի անցավ: Մարզպետարաններից վերցնելով արցախցի ընտանիքների թվաքանակն ու հասցեները՝ ուղեւորվեց իր օգնությունն ու հոգատարությունը փոխանցելու հայրենակիցներին: Այցելելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերում հանգրվանած 260 եւ ավելի արցախցի ընտանիքների՝ FLY-ն օգնեց նրանց ոչ միայն նյութապես: Մտերմիկ ու սրտացավ խոսքերը, որպես լավագույն սպեղանի, ամոքում էին բոլորի տագնապած սրտերը:

Այցելությունները շարունակվում են անգամ հրադադարից հետո՝ այս անորոշ օրերին եւս: FLY-ն ամեն ինչ անում է՝ չթողնելով, որ ընտանիքներն զգան տանից հեռու լինելու իրողությունը: Նյութական աջակցությունից բացի, FLY-ը փորձում է վերջիններիս հետ կիսել անհանգստությունն ու հարազատների անդառնալի կորստի ցավը՝ արցախցի երեխաների, մայրերի ու տատիկների համար հանդիսանալով լուսավոր ու ժպիտ բերող այն հարազատը, ով մենակ ու անօգնական չթողեց ոչ մեկին:

Արցախցի ընտանիքներին այցելելուց զատ՝ FLY-ն սկսեց տնայցեր կատարել վիրավորների ու զոհվածների ընտանիքներ: Հոգեպես ծանր, բայց միեւնույն ժամանակ խիստ անհրաժեշտ այս աշխատանքը FLY-ն իրականացնում է շաբաթը յոթն օր՝ օրական 10-ից 12 ժամ հատկացնելով դրան:

Խիստ կարեւոր է FLY-ի այցելությունը պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքներ, եւ, մշտական աջակցությունից բացի (սնունդ, հագուստ, կոշիկ, խնամքի, հիգիենայի պարագաներ), նաեւ մխիթարական ու սփոփանքի խոսքերով է քաջալերում նրանց: Դժվար է խոսքեր գտնել այն ծնողի համար, ում որդին հերոսաբար կյանքն է նվիրաբերել բոլորիս, նայել այն մանկան աչքերին, ում ծնողը պաշտպանել է մեզ անձնվիրաբար, այն կնոջ դեմքին, ում ամուսինը թողել է իրեն հանուն սուրբ հողի:

Թիկունքը պետք է ուժեղ լինի, պայքարող, դիմացկուն, հոգատար, խնամող, մխիթարող ու աջակցության ձեռք մեկնող: FLY-ը միշտ այնտեղ է, ուր կարիք կա: Գնում է, որ փարատի նեղությունն ու անօգնականությունը, որ իր ամուր ու հոգացող ձեռքը մեկնի կարիքավորին, որ հույս ու ժպիտ պարգեւի: FLY-ի գործունեությունը մարդասիրական ու բարեգործական լավագույն օրինակներից է:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները