Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՎ ԴՈՒՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՆԵՔ ԻՄ ՀՈԳՈՎ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ,
Ե՛վ հավատա, ե՛ւ տոկա,
Կա քո վշտում վեհ խորհուրդ,
Եվ Խաչվածին մահ չկա»:
                          ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

ոթը դեկտեմբերի, 1988 թ., չորեքշաբթի եւ ընդամենը՝ քառասունյոթը վայրկյան:

Մայր հողը երերաց, հոսեց մարդկանց ոտքերի տակից: Երկրի ընդերքը ցնցող ուժը փոշիացրեց այն ամենը, ինչ արարվել էր տասնամյակների ընթացքում: Աղետն ապրածների գիտակցության մեջ դեկտեմբերի 7-ը մշտառկա ցավագին հիշողություն դարձավ: Երկրի վերքերը սպիացան, բայց երեսուներկու տարի անց դարձյալ երկրաշարժը երերում է մարդկանց ճակատագրերում եւ հոգեբանության մեջ: Այսօր, սակայն, վիշտն ու սուգը չեն, որ գերակշռում են մեր հոգիներում, ինչպես այն աղետալի եւ ահավոր օրերին, այլ առավել տեղ ունեն լավատեսությունն ու հավատը: Արդեն երեսուներկուերորդ անգամ, աշխարհի բոլոր ծագերում բնակվող, համայն հայությունը վերստին ապրում է ծանրագին կորստի ցավը եւ հայոց եկեղեցիներից, ողորմածության ու գթության հայցով, խնկաբույր աղոթք է առաքվում առ Աստված՝ երկրաշարժի բազմահազար զոհերի հոգիների խաղաղության համար:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հավարտ սրբազան արարողության կատարվեց հոգեհանգստյան կարգ: Խորն են վերքերը, ծանր հիշողությունները, լինի տարվա ցանկացած օր, թե դեկտեմբերի 7:

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ

Առավոտյան ժամը 11:41-ին՝ ճիշտ այն ժամին, երբ տեղի ունեցավ ահեղ երկրաշարժը, հոգեւորականաց սգո թափորը, հանդիսապետությամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ ԱԺ պատգամավորների հետ, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցուց ուղղվեց կենտրոնական հրապարակ՝ աղետից խոնարհված, բայց այսօր վերակառուցված, Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող, «Անմեղ զոհերին եւ գթության սրտերին» հուշարձան-կոթող, որն աղետը հիշեցնող խոսուն վավերագիր է եւ ապագայի, հույսի, հավատի մարմնացում, մահվան նկատմամբ կյանքի տարած հաղթանակի խորհրդանիշ:

Այո, անվարան է մեր հավատը, քանզի Աստված, որ «տվեց մեզ հավիտենական մխիթարություն եւ բարի հույս իբրեւ շնորհ» (Բ Թեսաղ. Բ 15), օրհնեց մեր ժողովրդի ջանքերն ու արդար հույսերը: Դարերի ընթացքում բազում հոգս ու փորձություն հաղթահարած, մահեր ոտնակոխած եւ միշտ կառուցող հայ ժողովուրդը կերտելու է իր վաղվա լուսառատ օրը, հայոց գալիքը:

Հուշակոթողին ծաղիկներ զետեղելուց հետո, ձեռամբ Հայր Սուրբի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ զոհերի հոգիների խաղաղության համար: Այնուհետեւ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 16.000 գյումրեցիների հիշատակը:

Խունկ եւ աղոթք նահատակաց հիշատակին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները