Հուզիչ է կանգնիլ
Նոր տարվա սեմին վճռական որոշումով մը՝ սրբագրելով մեր թերությունները, թոթափելու մեր տկարությունները, հոգեպես վերանորոգվելու
եւ ձգտելու կատարելության:

 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 12 (252), դեկտեմբեր 2020 թ.  


 

       

ՍՐԲՈՅՆ ՆԻԿՈՂԱՅՈՍԻ ՄԻՒՌԱՅ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ
ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹՈՒՄ, 1993 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

«Դու հաստատուն մնա այն բանում, որ սովորեցիր եւ որին հավատարիմ եղար»։

ողոս Առաքյալի՝ Տիմոթեոսին ուղղված նամակից են այս խոսքերը։ Հեթանոսաց Առաքյալը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին՝ հաստատուն մնալ սովորածի մեջ եւ նրան, ինչին հավատում է։ Տիմոթեոսը կես հրեա եւ կես հեթանոս էր։ Պողոսը նրան դարձի բերեց, որը եւ դարձավ Առաքյալի հավատարիմ գործակիցը նրա ողջ գործունեության ընթացքում։

Պողոսը երկու նամակ է ուղղում Տիմոթեոսին՝ իր անմիջական գաղափարակցին։ Երկրորդ նամակում նա խոսում է գալիք իրադարձությունների մասին՝ շեշտելով, որ գալու են ցանկասեր մարդիկ, ովքեր Աստծուց չեն ուղարկված եւ խորհուրդ է տալիս հաստատուն պահել այն ամենը, ինչ սովորել է։ Սա հիշատակվում է ոչ պատահականորեն։ Այս խոսքերն ընթերցվեցին նաեւ այսօրվա Սուրբ Պատարագի ժամանակ, որպեսզի մենք էլ հասկանանք, թափանցենք օրվա տոնի խորհրդի մեջ։ Պատգամ ունի մեզ այսօրվա տոնը։ Այն Հայաստանյայց Եկեղեցու տոնացույցով Սուրբ Նիկողայոսին է նվիրված։

Սուրբ Նիկողայոսը տիեզերական Եկեղեցու ամենահարգված սրբերից է, ում նաեւ Սքանչելագործ են կոչում։ Ապրել է չորրորդ դարում, Մյուռա քաղաքում, եղել եպիսկոպոս, հալածվել ժամանակի կայսեր կողմից, սակայն հետագայում նստել է հայրապետական գահին։ Ս. Նիկողայոսը մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին եւ իր ստորագրությունը դրել ընդունված օրենքի տակ։ Մահվանից հետո թաղվել է հայրենի քաղաքում։

Հավատարիմ մնալով ուսանածին եւ Սուրբ Գրքի թելադրանքին՝ Սքանչելագործ Հայրապետը հաստատուն պահեց հայրերի հավատքը։ Թեեւ հետագայում մուսուլմանները գրավեցին հայրենի քաղաք Մյուռան, այնուամենայնիվ նրա մասունքները 700 տարի հետո տարան Իտալիա եւ դրանց վրա կառուցեցին մի գեղեցիկ տաճար։ Տարբեր երկրների քրիստոնյաներն այդ տաճար են այցելում՝ Սրբի բարեխոսությունը խնդրելու։

Սքանչելագործ անունը մեզ հուշում է, որ նրա կյանքը լի է եղել հրաշալի գործերով։ 0րինակ՝ երեք երեխաների պատմությունը, որոնք սպանվել էին չարագործների կողմից։ Նավաստիներին մարդկանց դատաստանից ազատողն էր։ Երեխաների նկատմամբ գուրգուրանք էր տածում, ինչը եւ շարունակվում է մինչեւ հիմա։ Ողջ երկրի երեխաները նրան համարում են իրենց բարեխոսը։

Ռուսների համար նույնպես Նիկողայոսը համարվում է Տիրոջ մոտ հիմնական բարեխոսը։ Եվրոպական տարածքի վրա բազմաթիվ քաղաքներ կան նրա անվամբ։ Ժողովրդի լայն խավերը եւս Սրբին համարում են իրենց բարեխոսը։ 0րինակ՝ Սուրբը չամուսնացած աղջիկների բարեխոսն է։ Ահա մի վառ օրինակ: Սրբազան պատմությունն ավանդում է, որ նա հրաշագործությամբ երեք պարկ ոսկի է տալիս երեք աղջիկների, որպեսզի նրանք օժիտ ունենան, ամուսնանան եւ երջանիկ ընտանիք կազմեն։ Նա բարեխոսն է նաեւ օծանելիք ու անուշաբույր յուղեր պատրաստող անձանց։ Այս արհեստով զբաղվողները դիմում են նրա բարեխոսությանը։

Սքանչելագործ Հայրապետի տապանաքարից անուշաբույր յուղի յուրատեսակ հոտ է գալիս: Շատ ուխտավորներ են լինում նրա տապանաքարի մոտ՝ աղոթելու եւ իրենց խնդրվածները ներկայացնելու։ Նավաստիները եւս դիմում են նրա բարեխոսությանը։ Սուրբ Նիկողայոսի անվամբ եկեղեցիները կառուցում են ծովահայաց դիրքի վրա։

Եկեք այսօր աղոթքով դիմենք Ս. Նիկողայոս Մյուռացուն եւ նրա կերպարի օգնությամբ գտնենք դաստիարակիչ ու դեպի լավն ուղղորդող գծեր, իսկ երեխաների համար հայցենք նրա բարեխոսությունը։ Ահա այն ուղեցույցը, այն ճանապարհը, որը մեզ պետք է մոտեցնի քրիստոնյա աշխարհին ու հաշտ պահի բարու եւ գեղեցիկի հետ։ Սրբի բարեխոսության լույսի եւ ճառագայթման միջոցով թող մոլորակի քրիստոնյաներն ստանան իմաստություն, սեր ու հաստատուն հավատք։

Երեխաների հովանավորը, ողջ աշխարհի սիրված, ըղձալի կերպարն է Ձմեռ պապը, ով հենց ինքը՝ Սուրբ Նիկողայոսն է։ Համայնավարական տարիներին Սուրբը համարվեց կրոնական կերպար, Սանտա Կլաուս անունը թաքցվեց ռուս իրականության մեջ եւ Սքանչելագործը վերանվանվեց Ձմեռ պապ։

Սուրբ Նիկողայոսն իր թեւերը տարածում էր երեխաների վրա՝ առանց ռասսայական խտրականության, առանց հաշվի առնելու՝ նա սեւամորթ է, թե սպիտակամորթ։ Արեւմուտքում Ամանորն ընտանեկան, ազգային տոն է եւ ոչաշխատանքային օր։ Այդ տոնին երեխաներն անհամբերությամբ են սպասում, որովհետեւ գիշերը նրանց Սանտա Կլաուսը պիտի ընծաներ բերի։

Տոներն սկսվում են դեկտեմբերի սկզբներից մինչեւ ծննդյան տոները։ Այդ ընթացքոււմ նրանք զգում են Սուրբ Նիկողայոսի ներկայությունը, փոխանցած շնորհները եւ սրբակենցաղությունը։

Մեզ մոտ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում նույնպես հարգված Սրբերից է Նիկողայոս Հայրապետը եւ նրա հիշատակը ոգեկոչվում է այն օրերին, ինչ Տիեզերական Եկեղեցում։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները