Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...
:

 
 
ՄՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

իրելի՛ հավատավոր զավակներ,

Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ, վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող, զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին: Մեր հայացքի առջեւ են, անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու տքնած, իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը: Ծանր բաժին է ընկել մեզ բոլորիս, բայց նաեւ պատասխանատվություն՝ ի շահ հայրենիքի գործել սթափ քաջությամբ, հեռատես իմաստությամբ եւ անսակարկ վճռականությամբ:

Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության եւ միասնականության: Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ եւ ազգային միաբանության պահպանման անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտություն եւ չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսեւորումներին, զերծ մնալ բռնություններից եւ անկարգություններից: Առկա ճգնաժամը պետք է իր կարգավորումն ստանա Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ուժերի միասնական ջանքերով:

Սիրելինե՛ր, մեր պահվածքը երբեք չպետք է վտանգի առաջնագծում, խրամատների մեջ, իրենց սրբազան ծառայությունը քաջությամբ շարունակող զինվորների կյանքը: Թիկունքն այս իրավիճակում, առավել քան երբեւէ, պետք է ամուր մնա, թիկունքում պիտի հաստատուն լինի համերաշխությունն ու կայունությունը, որպեսզի կարողանանք միասնաբար լուծումներ ու ելքեր գտնել հանուն Արցախի ու Հայաստանի, հանուն մեր ժողովրդի անվտանգ եւ ապահով կյանքի:

Կոչ ենք ուղղում նաեւ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ անհապաղ հիմնավոր եւ սպառիչ բացատրություններ ներկայացնել մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ եւ ի սփյուռս՝ կայացված որոշումների եւ հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ:

Մենք խոնարհվում ենք մեր հայրենյաց պաշտպանների հաղթական ոգու առջեւ եւ բարձրորեն գնահատում ազգիս յուրաքանչյուր զավակի անձնվիրումն ու զոհողությունը: Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստությանը:

Աստված պահապան մեզ եւ մեր հայրենիքին:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները