Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...
 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

Լրահոսից

1 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության քսանմեկերորդ տարեդարձի ուրախ առիթով, կատարվեց Հայրապետական մաղթանք:

7 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետաց տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Նույն օրը, «Պատվո բլուր»-ում գտնվող ռուսական մատուռում, ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի, նույնպես մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

8 նոյեմբերի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան համահունչ քարոզ խոսեց:

15 նոյեմբերի - Բարեկենդան Հիսնակի պահոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց ի Տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

22 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը եւ «Հայր մեր»-ից առաջ օրվան պատշատող քարոզ խոսեց:

28 նոյեմբերի - Տոն Սուրբ Առաքյալներ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Նարեկ քհն. Անտոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր Մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

29 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները