Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՐԱՆԵԼԻ ԵՒ ՀՐԱՇԱԼԻ, ԴՈՒ ՀՐԵՇՏԱԿԱՑ ԶԱՐՄԱՆԱԼԻ…»

«Աղաչեմ զքեզ, Աստուածածին, որ ես տաճար անեղ Բանին, Բարձր եւ պայծառ
որպէս զարփին, Մաղթեա վասն իմ առ Քո Որդին: Տէր ողորմեա,
Տէր ողորմեա, Աստուածածին բարեխօսեա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

շխարհի փրկության աստվածային ծրագիրն սկսվում է Սուրբ Կույս Մարիամի ծննդյամբ: Փրկագործության խորհրդի երկրորդ հանգրվանն ընծայումն է, իսկ Ավետումը երկնային հաստատուն կնիքն է, որով Աստծո պատգամաբեր հրեշտակը Ս. Կույսին ավետում է աշխարհի Փրկչի ծննդյան մասին:

Մարդն ի վիճակի չէր մարմնեղեն աչքով տեսնել անմարմին Աստծուն, եթե չմարդանար. իրենց մահկանացու գիտությամբ չպիտի կարողանային լիովին ըմբռնել աստվածային հոգեւոր հայտնությունը, եթե Աստված չմարմնանար: Սուրբ Կույսը պետք է հղանար Սուրբ Հոգու զորությամբ, եւ աշխարհի պատմության մեջ աննախընթաց մի դեպք պիտի պատահեր. կույսը զավակ պիտի ունենար, որ պիտի լիներ աշխարհի Փրկիչը:

Իբրեւ անբիծ աղավնի՝ ամենագով մանուկը բնակվեց տաճարում, աճեց հասակով եւ զարգացավ իմաստությամբ: Հրեշտակներն աղավնակերպ իջնում էին Տաճարի մեջ եւ կերակրում Մարիամին: Առաքինի Ս. Կույսը տաճարում մնաց յոթը տարի: Այս ընծայմամբ նա հասավ մտքի ու խորհուրդների գերագույն աստիճանին, որովհետեւ իր անձն Աստծուն ոչ թե փոխ տվեց, այլ տվեց որպես անդարձ ընծա եւ լիովին ընդունեց Աստծուն: Տաճարում մնալով՝ Սուրբ Կույսը հետագայում դարձավ ոսկյա այն սափորը, որ իր մեջ կրեց Կենաց Մանանան՝ դառնալով «Բուրվառ ոսկի լցեալ, տուփ անուշ խնկոյն»: Սրբուհին պսակն է բոլոր Սրբերի, մայրն ու ծնողը բոլոր արդարների, Աստծո աղախինն է, միեւնույն ժամանակ Նրա կենդանի Խոսքի կրողը:

Արդ՝ մեր Սուրբ Հայրերի օրինակով ու հետեւողությամբ, խնդրենք այնքան սիրելի Աստմածամոր բարեխոսությունը: «Մայր Աստուծո զծնեալ ի քէն վասն մեր, զի ընդ նըմին պահելով սուրբ յարութեամբ Նորա նորոգեսցուք, առ Նա միշտ բարեխօսեա կեցուցանել ըզմեզ», որպեսզի կարողանանք որդիաբար եւ խոնարհութեամբ ծառայել Նրան՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Նոյեմբերի 21-ին՝ «Ընծայումն Սուրբ Աստվածածնի երից ամաց ի տաճարն» տոնի ուրախ առիթով, Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները