Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՐԳՈՒ ԵՂԵՎՆԻՆԵՐԸ ՈՆՑ ՈՐ ՀԱՅՐ ԵՎ ՄԱՅՐ ԼԻՆԵՆ,
ՈՐ ԴԵՌ ԶԱՎԱԿ ՉՈՒՆԵՆ. ԻՐԵՆՑ ԶԱՎԱԿ Է ՊԵՏՔ,
ՈՐ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՄԲՈՂՋԱՆԱ...»

րդեն երկրորդ օրն է մահազդ... մահազդ... մահազդ... Ազդարարվում է մի ՄԱՐԴՈՒ մահվան մասին, ով իր կատարած գործերով արդեն իսկ անմահացել է... Չդիմացաք Հայրենիքի մի մասի կորստի ցավին, Սրբազան Հայր...

Ո՜նց էիք սովորեցնում մեզ սիրել ու պաշտել Հայրենիքն ու Եկեղեցին այն նույն հոգատարությամբ ու համբերատարությամբ, ինչպես ծնողը երեխային քայլել կամ հաց ուտել է սովորեցնում: Ո՜նց էինք ժամերով քայլում Ս. Նարեկացի եկեղեցու շուրջ ու ամեն քայլին խոսում պետության ու պետականության մասին, օտար քամիներին չտրվելու ու հայեցի ընտանիքի դաստիարակության մասին: Այդ ճեմուղին է՛լ ավելի մեծ արժեք ձեռք բերեց ինձ համար, Սրբազան: Ազգային Եկեղեցու ամենաամուր սյունը երերաց Ձեր կորստով Սրբազան Հայր, բայց երկնքում այդ սյունն ամրացավ:

Ո՜նց էինք ոգեւորվում Ձեզ լսելիս... Մեր ազգային հպարտության, արժանապատիվ հայի մարմնավորումն էիք, Սրբազան Հայր: Շատերիս համար ցավն աննկարագրելի է, բայց ավա՜ղ, Աստծո կամքն էր... Դուք ապրում ու արարում էիք որպես սիրո ու միասնության Սրբազան. հենց այդպես էլ Ձեզ կհիշեն սերունդները: Ձեր գերեզմանը կդառնա ուխտավայր՝ իմ, իմ զավակների ու բազմաթիվ այլ մարդկանց համար: Բարեխոսեք երկնքից Ձեր այդքա՜ն պաշտած Հայրենիքի խաղաղության, միասնականության եւ հաղթանակի համար, Սրբազան: Պատահականություն, թե՞ համընկնում է տարիներ առաջ գրած Ձեր կտակը՝ ըստ որի առաջնորդարանի բակում, Շուշիի խաչքարի մոտ Ձեր հուղարկավորությունը կատարելը: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Մի անգամ ասացիք. «...ՎանիԳ, այս երգու եղեւնիները ոնց որ հայր եւ մայր լինեն, որ դեռ զավակ չեն ունեցել. իրենց զավակ է պետք, որ ընտանիքն ամբողջական լինի...»: Եվ այդ խոսքի վրա, մոտ ինը տարի առաջ, միասին խնամքով տնկեցինք երրորդ (մեջտեղի) եղեւնին: Ինչպես շատ եւ շատ այլ բաներ, այնպես էլ այս մշտադալար եղեւնին կհիշեցնի Ձեր ներկայության մասին... Կհիշեցնի, որ եղել է Սեպուհ Սրբազան անունով մի հոգեւորական, ով ծնվեց, ապրեց, ապրեցրեց ու անմահացավ՝ որպես ամենաիսկական արժանավոր ՀԱՅ... Աստված օգնական Սրբազան Հայր...

ՎԱՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները