Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

Ի ՏԵՐ ՆՆՋԵՑ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԸ

որը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան, կորոնավիրուսի պատճառով, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Եկեղեցու, Գուգարաց թեմի եւ նրա հավատավոր զավակների համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ

Ծնվել է 1959 թ. մարտի 24-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում: 1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան եւ բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, ուր շարունակել եւ ավարտել է միջնակարգ կրթությունը: 1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարան: 1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ եւ, զորացրվելուց հետո, ուսումը շարունակել Հոգեւոր ճեմարանում:

1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի: 1986 թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայով: Հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ծառայության է անցել Վեհարանում` որպես ընդունարանի քարտուղար: 1987 թ. հունիսի 7-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպս. Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ շարունակելով ծառայությունը Վեհարանում: 1987 թ. սեպտեմբերին, Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ, նշանակվել է Հոգեւոր ճեմարանի վերակացու եւ ապա փոխտեսուչ: 1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով:

1990 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիվ: 1991 թ. հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ: 1995 թ. հունիսից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, հրավիրվել է Մայր Աթոռ եւ զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի եւ տնտեսական ու շինարարական գործերով Կաթողիկոսի խորհրդականի պաշտոնը: 1996 թ. ընդգրկվել է ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում՝ որպես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչ: 1996 թ. նշանակվել է ՀՀ եւ Հայոց Եկեղեցու հարաբերությունների խմբում` որպես պետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ:

1996 թ. հունիսի 3-ին, Գարեգին Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով, նշանակվել է Գուգարաց թեմի Առաջնորդ: 1997 թ. հունիսի 15-ին, ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել եւ օծվել է եպիսկոպոս: 2000 թ. մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ: 2000 թ. նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: 2000 թ. նշանակվել է 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ: 2012 թ. մայիսի 17-ին, Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով, Սեպուհ Սրբազանին շնորհվել է Արքության պատիվ՝ քահանայագործության 25-ամյակի եւ առաջնորդության 15-ամյակի առիթով: Սրբազան Հայրը հոգեւոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների եւ պարգեւների:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները