Այն պատիվը, որ տվեցիք ինձ, տվեցիք ինքներդ ձեզ. այն հարգանքն ու մեծարանքը, որ մատուցեցիք ինձ, մատուցեցիք ձեզ: Մեր Տերն ասում է. «Ես ձեր մեջ եմ իբրեւ մի սպսավոր». ուստի ես էլ չեկա ծառայություն ու պատիվ ընդունելու ձեզանից, այլ՝ ծառայելու ձեզ...

 
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊՍ. ՉՈՒԼՋՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 11 (251), նոյեմբեր 2020 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎ
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՈՒՄ

ոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի արտահերթ ժողով:

Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված, պատերազմի հետեւանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր արցախյան հակամարտության հանգուցալուծման եւ ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ Եկեղեցու եւ եկեղեցականության հետագա անելիքների վերաբերյալ:

Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Առկա պայմաններում Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները կարեւորեցին համազգային միասնության, սթափության եւ զգաստության պահպանումը՝ միեւնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները եւ բռնության դրսեւորումները: Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման եւ հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից: Ըստ այդմ՝ ընդգծվեց բարդ իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու եւ կարող ուժերի համընդհանուր ջանքերով: Այս առումով շեշտվեց նաեւ Հայոց Եկեղեցու կարեւոր առաքելությունը՝ ի նպաստ ազգային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի զորացման:

Քննարկվեցին զինվորականների, վիրավոր զինվորների եւ նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը եւ հոգեւոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ:

Վերջում ժողովականները վերստին իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված՝ Արցախ աշխարհի եւ համայն հայության անվտանգ ու ապահով կյանքի համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները