Լրահոսից
6 սեպտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ
Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա
պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա Սուրբգրային ընթերցվածը մեկնող,
ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:
8 սեպտեմբերի - Տոն Ծննդյան Սուրբ Կույսի: Տոնի
ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ
խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:
13 սեպտեմբերի - Խաչվերաց: Ս. Նշան եկեղեցում մատուցվեց
ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր
Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:
Նույն օրը Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց նաեւ Ս. Յոթվերք, Ս.
Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում:
Իսկ երեկոյան, հանդիսապետությամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի,
կատարվեց խաչի թափոր եւ անդաստան:
14 սեպտեմբերի - Մեռելոց: Ս. Յոթվերք եկեղեցում
մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:
20 սեպտեմբերի - Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի:
Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ
ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը
եղավ Անի թաղամասում գտվող Ս. Հակոբ եկեղեցում եւ մասնակցեց մատուցվող
Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը:
27 սեպտեմբերի - Տոն Վարագա Ս. Խաչի: Առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ
անմահ Պատարագ: Օրվա պատարագիչ էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը, ով
սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի
քարոզ խոսեց:
>>> |
|