ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

ԱԶԳԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔԸ, ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ ԼԵԶՈՒՆ Է
ՏՈՆ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ

«Մենք հայ ենք՝ հայերեն լեզվով… հետեւաբար, ամեն ճիգ ի գործ դրեք՝ պահպանելու հայոց լեզուն ձեր եկեղեցիներից եւ ձեր ընտանեկան հարկից ներս»:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

երթելով հայոց պատմության էջերը՝ հասկանում ենք, թե ինչ փորձությունների եւ դժվարությունների միջով է անցել հայ ժողովուրդը, սակայն, շնորհիվ Տիրոջ բարերար Աջի, եղել են անձինք, ովքեր կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի շահ մեր ազգի: Հայոց քերթության ոսկե դարում հենց այդպիսի այրերից էր Ս. Մեսրոպ Մաշտոցը: Հինգերորդ դարի սկզբին ստեղծված հայոց գիրը ոչ միայն մեր ժողովրդի գոյատեւման առհավատչյան էր, այլեւ նրա ոգեկոչման եւ, իբրեւ ժողովուրդ, ինքնահաստատման անջնջելի վկայագիրը:

«Սահակ Պարթեւի եւ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած սքանչելագործ հայ գիրը եւ նրանց դաստիարակած թարգմանչած սերնդի մեծագործությունը հայ գրականության համար հանդիսացան այն մեծ անոթը, որ բարոյապես վերածնեց հայ ժողովրդին եւ իմաստավորեց նրա հանրային կյանքը»,- գրում է Գեւորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսը: Այո, ճշմարիտ են Հայրապետի խոսքերը: Դարեր են անցել գրերի գյուտից, Ավետարանի թարգմանությունից, սակայն նրանք չեն մոռացվում, այլ հիշվում եւ ապրում են մեր սրտերում, քանզի ապրել են հավատով, գործել անմահության եւ անմահացնելու տեսիլքով ու գաղափարով: Հայ ժողովուրդը հայոց այբուբենը դարձրեց իր հիմնական զենքն օտար նվաճողների դեմ՝ իր պատմության ողջ ընթացքում:

Մեր ժողովրդի զավակներին միմյանց կապողը կրոնն ու լեզուն են: Նույն հավատով եւ նվիրումով են գործել ու աղոթել նարեկացիներն ու շնորհալիները, որոտնեցիներն ու տաթեւացիները: Առաջին թարգմանիչների հենց այս ճշմարիտ հետեւորդներն են, որ եկան՝ վերստին արժեւորելու հայոց պատմության հետագա էջերը: Ահա այս սրբանուն այրերն են այն ճշմարիտ աշակերտները, ովքեր թեեւ աշխարհ եկան դարեր անց, բայց անշեղորեն հետեւեցին իրենց հայրերին, իրենց ուսուցիչներին՝ իբրեւ հայ քրիստոնյա:

Սուրբ Թարգմանիչների սուրբ ու խնկելի հիշատակը ոգեկոչելով՝ Հայ Եկեղեցին ձգտում է արթուն պահել նրանց արարող ոգին մեր կյանքում եւ խնդրել նրանց բարեխոսությունը:

Սուրբ Թարգմանիչներին նվիրված տոնն այս տարի նշվեց հոկտեմբերի 10-ին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները