ՀՅուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է կոչի վրեժի եւ ցասման, ոչ թե հուսահատության եւ խուճապի, այլ վրեժի եւ ցասման:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 10 (250), հոկտեմբեր 2020 թ.  


 

       

«ԵԹԷ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹԻՒՆ ՈՒՆԷՔ, ԱՄԷՆ ԲԱՆ ԱՐԷՔ,
ՈՐ ԵՐԲԵՔ, ԵՐԲԵՔ ՉԿՈՐՑՆԷՔ ԱՅՆ»
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

յդտեղ` ապագայում, յուսամ արդէն անկախ պետութիւն ունէք եւ իրագործել էք մեր դարաւոր երազանքը:

Եթէ այո՛, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մէկի իրագործուած երազանքի մէջ: Միլիոնների երազանքի մէջ: Յուսամ` գիտակցում էք ձեզ բաժին հասած բախտի զօրութիւնը:

Կ’ուզենայի իմանալ` ինչպիսի՞ն է այդ երազանքն իրականում, բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թոյլ տուէք խօսքս յղել այս նամակով եւ եթէ կարդաք այս տողերը, ես կը դառնամ ձեր ներկայի եւ իմ ապագայի մի մասնիկը:

Երբ գնացի Պերլինի քոնկրէս` մեր ժողովրդի իրաւունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացայ, որ նախ եւ առաջ պէտք է ունենալ իրաւունք ունենալու իրաւունք: Այդ իրաւունքը նուաճում են զէնքով:

Երեւի լսել էք երկաթէ շերեփի մասին: Եւրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թւում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարութիւնից բացի, ոչինչ մեզ չտուեցին:

Ռուսաստանը, որ թւում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի, ոչինչ չէր տեսնում եւ չէր լսում:

Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում յայտնուած անօթի երեխայ լինէր, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները:

Հայ ժողովուրդը անտէր էր, բայց ամէնից կարեւորը որ ես հասկացայ, այն էր, որ մենք տէրեր չպէտք է փնտռենք դրսում:

Այդտեղ` ապագայում, վստահ եմ` դուք չէք փնտռում օտար տէրերի եւ ձեր յոյսը չէք կապում ո՛չ եւրոպացիների, ո՛չ ռուսների եւ ո՛չ էլ մէկ այլ պետութեան հետ:

Եթէ դուք պետութիւն ունէք, կրթէ՛ք մեր ժողովրդին, լուսաւորութիւն տարածէ՛ք գաւառներում:

Անկիրթ ժողովուրդն անկիրթ տէրերի կ’ընտրի, որոնք կը հարստահարեն իրեն եւ մի օր ստիպուած` անկիրթ ժողովուրդն օտար տէրերի կ’ընտրի:

Այդտեղ` ապագայում, գուցէ դուք էլ գեղեցիկ սահմանադրութիւն եւ օրէնքներ ունէք: Ես կը փափաքիմ, որ ձեր օրէնքները թղթի վրայ չեն մնում, ինչպէս օսմանեան սահմանադրութիւնը:

Եւ վերջում կ’ուզենամ պատգամել. ունեցէ՛ք այնպիսի դեսպաններ, ովքեր պատշաճօրէն կը բարձրաձայնեն ժողովրդի պահանջները համայն աշխարհին եւ հոգեւորականը, իր հօտը թողած, չի զբաղուի դիւանագիտութեամբ:

Ունեցէ՛ք ղեկավարներ, որոնք կը սիրեն ժողովրդին, զի հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելութիւնից: Եւ երբեք մի՛ փնտռէք օտար տէրերի:

Եւ եթէ այդտեղ` ապագայում, անկախ պետութիւն ունէք, ամէն բան արէ՛ք, որ այլեւս երբեք, երբեք չկորցնէք ձեր անկախութիւնը...

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները