Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

Լրահոսից

6 սեպտեմբերի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա Սուրբգրային ընթերցվածը մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

8 սեպտեմբերի - Տոն Ծննդյան Սուրբ Կույսի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

13 սեպտեմբերի - Խաչվերաց: Ս. Նշան եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

Նույն օրը Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց նաեւ Ս. Յոթվերք, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե եկեղեցիներում:

Իսկ երեկոյան, հանդիսապետությամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, կատարվեց խաչի թափոր եւ անդաստան:

14 սեպտեմբերի - Մեռելոց: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

20 սեպտեմբերի - Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչի: Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Անի թաղամասում գտվող Ս. Հակոբ եկեղեցում եւ մասնակցեց մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը:

27 սեպտեմբերի - Տոն Վարագա Ս. Խաչի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչ էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը, ով սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները