Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՎ ՔԱՆԶԻ ՅԵՐԿԻՒՂԷ ՄԵՔ ՈՉ ԵՐԿԻՑՈՒՔ ԵՒ ՈՉ ԽՌՈՎԻՑՈՒՔ, ԶԻ ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է»

ԹԵՄԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ ԹԵՄԱԿԱԼ
ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

ստվածճանաչության, ազգի ու սեփական ինքնությունը վերգտնելու մղումի շնորհիվ այսօր մեր հոգեւոր իրականության մեջ իր մեծագույն ավանդն ունի Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյանը:

Սրբազան Հայրը, լինելով իր տեսակի մեջ եզակի, ողջ էությունը նվիրել է երկնառաք ժառանգության վեհությունն ու խորհրդավորությունն ազգին վերադարձնելու ի Վերուստ տրված առաքելությանը:

Նորանշանակ Առաջնորդը թեմն ընդունեց ընդամենը հինգ քահանայով, հինգ գործող եկեղեցիներով, ոչ մի շրջանավարտ չտված եւ չորս շիրակցի ուսանող ունեցող դպրանոցով:

Չկային առաջնորդարան, գրասենյակ, քարտուղարություն, չկային կապի միջոցներ, թեմը չուներ նույնիսկ մեկ համակարգիչ: Առաջնորդի առաջին գործերից մեկը եղավ գրասենյակային պայմաններ ստեղծելը, առաջնորդարան հաստատելը: Հայթայթված միջոցներով անմիջապես գործածելի վիճակի բերվեց, նախապես Գրիգորիս Սրբազանի կողմից ձեռք բերված, նախկին գրադարանի շենքը, որը ապահովվեց կապի միջոցներով, համակարգչային գույքով, կահավորվեցին Առաջնորդի ընդունարանն ու աշխատասենյակը, քարտուղարությունը, ստեղծվեցին ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային բաժիններ:

Առաջնորդ հաստատվելու առաջին իսկ ամսից տպագրվեց «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթը, որ անխափան շարունակում է լույս տեսնել մինչ օրս` մեծացնելով իր թեմատիկ ընդգրկումը: Այսօր «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթը հասանելի է նաեւ առցանց տարբերակով:

Երկու տասնամյակից ավելի, որպես բարու եւ բանի սերմնացան, Միքայել Սրբազանն իր աշխատասիրությամբ, անմնացորդ նվիրումով վերարթնության հունդեր է սերմանում Շիրակ աշխարհում՝ վերակոչելով հայի աստվածատուր հավատքն ու այդ հավատքով գրված պատմությունը:

Թեմի բոլոր համայնքներում եղել է Սրբազան Հայրը, Աստծո խոսքը հասցրել ամենուր: Ակնկալիքը մեկն է եղել՝ օգնել ավելի շատ հայորդիների երկինք նայել, այնտեղ փնտրել ապրածի ու արածի արտացոլքը: Որպես անուրանալի հոգեւոր հովիվ ու մտավորական՝ մեծ է Միքայել Սրբազանի ավանդը Շիրակի թեմում: Նա Հայոց Եկեղեցու հաստատուն սյուներից մեկն է, ով միշտ բարձրաձայնել է անելիքների, քան արվածի մասին՝ ինքնաքննադատաբար մոտենալով իր իսկ կատարածին:

Ի խորոց սրտի շնորհավորում ենք Սրբազան Հորը, Շիրակի թեմի հոգեւոր դասին, ինչպես նաեւ Շիրակի թեմի բոլոր կառույցների աշխատակիցներին՝ թեմի 100-ամյակի կապակցությամբ:

Սրբազան Հայր, թող Ձեր հայաշունչ ձեռնարկումները նպաստեն ազգային ինքնության ու դիմագծի պահպանմանը: Ձեր հետագա գործունեության տարիները եւս առլեցուն լինեն աստվածահաճ եւ արդյունաշատ գործերով:

Թող Բարձրյալ Աստծո զորությունն ու անբիծ հուրը բոցավառ մնա Ձեր սրտում:

ՅԱՆԱ ՍԱՆԴՈՅԱՆ


ղիղ 100 տարի առաջ հիմնվեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը: «Ազգային արժեք» ակումբը, ինչպես միշտ կարեւորելով Եկեղեցու ու հավատքի մեծ նշանակությունը, իր շնորհավորանքներն է ուղղում հարազատ թեմին ու թեմի հարգարժան Առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին: Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ ու ապագայում մեծ դեր ունի հայ ազգի, պետականության ու քաղաքակրթության կայացման գործում:

«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ» ԱԿՈՒՄԲ

երաշնորհ Սրբազան Հայր, իմ շնորհավորանքի եւ երախտիքի խոսքն եմ հայտնում Ձեզ եւ բոլորիս՝ թեմի հարյուրամյակի առիթով: Եկեղեցին այն կարեւորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը: Աստվածճանաչության, ազգի ու սեփական ինքնությունը վերագտնելու մղումի շնորհիվ այսօր մեր հոգեւոր իրականության մեջ մեծագույն ավանդ ունեք Դուք՝ որպես խելացի եւ քաջ հոգեւորական, որպես Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ:

ՎԱՀՐԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ

եր շատ սիրելի՛ հոգեւոր հայր՝ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպս. Աջապահյան, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Շիրակի թեմի հիմնադրման 100-ամյակի առիթով: Դուք, Ձեր իմաստնությամբ ու հայրական հոգատարությամբ, միշտ բարձր եք պահել մեր թեմի, Եկեղեցու, Շիրակ աշխարհի ու ամբողջ հայության պատիվը: Շնորհակալ ենք, որ կաք, եղեք միշտ համբերատար ու ներող՝ անկախ Ձեզ հասցված հարվածների ծանրությունից: Դուք մեզ այժմ պետք եք ավելի, քան երբեւէ:

ՎԱՐԴԱՆ ՍՐՏԱՇՅԱՆ



երաշնորհ Սրբազան Հայր,

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական հանրույթի անունից շնորհավորում ենք՝ Շիրակի թեմի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 17-18-ին Գյումրիում անցկացվելիք միջազգային գիտաժողովը՝ նվիրված հոգեւոր այդ մեծ իրադարձությանը, մեր լավագույն նվերը կլինի թե՛ մեր հանրությանը եւ թե՛ Շիրակի տիրախնամ թեմին:

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները