Հայրենիքը մեր հավատքի մի մասն է, որի համար արյուն ենք թափել եւ այդ արյունով սրբացրել ու սրբացնում ենք այն: Խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Սովաւ զկեանս մեր պահեա», որովհետեւ ԽԱՉԻ նշանն է մարդկության միակ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 9 (249), սեպտեմբեր 2020 թ.  


 

       

«ԵՎ ՔԱՆԶԻ ՅԵՐԿԻՒՂԷ ՄԵՔ ՈՉ ԵՐԿԻՑՈՒՔ ԵՒ ՈՉ ԽՌՈՎԻՑՈՒՔ, ԶԻ ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է»

ՀԱՎԱՏՔԻ ՄԵԿԴԱՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀ

եկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու եւ թեմակալ Առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին երախտիքի խոսք ուղղելու համար սեպտեմբերի 4-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականն այցելեցին Շիրակի թեմ:

Մարզպետը շնորհավորելով թեմակալ Առաջնորդին՝ ընդգծեց, որ Եկեղեցին այն կարեւորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդն իր հերթին նշեց, որ այս բարդ եւ դժվարին տարում շատ կարեւոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը:

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է 1920 թ. սեպտեմբերի 4-ին՝ Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կոնդակով: Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի որոշ շրջաններ: Նույն թվականի նոյեմբերի 5-ին Հայոց Հայրապետը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ:

Խորհրդային իշխանության կողմից տարվող եկեղեցահալած քաղաքականության հետեւանքով 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցին:

1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով:

1999 թվականին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը: Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս եւ հաստատվեց որպես Շիրակի թեմի Առաջնորդ:

Երկուստեք ծավալված ջերմ զրույցի ընթացքում Միքայել Սրբազանը խորին շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին՝ թեմի մեկդարյա ուղին կարեւորելու եւ այս պատմական օրը եւս մեկ անգամ արժեւորելու համար:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները