Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն: հայութեամբ:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

Լրահոսից

2 օգոստոսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

9 օգոստոսի - Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց: Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

15 օգոստոսի - Տոն Շողակաթի Ս. Էջմիածնի՝ ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Նավակատիք: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ մասնակցությամբ հոգեւորականաց դասի, կատարվեց նախատոնակ:

16 օգոստոսի - Վերափոխումն Սուրբ Աստվածածնի: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը: Հավարտ սրբազան արարողակարգի Վարդանանց (կենտրոնական¤ հրապարակում, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, կատարվեց խաղողօրհնեքի ավանդական արարողակարգ:

17 օգոստոսի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը:

23 օգոստոսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Անիի տարածաշրջանի Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցում եւ մասնակցեց մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:

30 օգոստոսի - Տոն Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի: Տոնի ուրախ առիթով Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները