Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

ԱՌԱԿ ՀՊԱՐՏ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

ի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում, դառնում ավելի վեհ ու գեղեցիկ: Նրա փարթամ, սաղարթախիտ տերեւները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից եւ ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը: Արհամարհանքով նայելով շուրջը՝ մի օր նա հրամայում է.

-Հեռացրե՛ք աչքիցս այն խղճուկ կաղնու ծառը:

Եվ այն արագորեն արմատախիլ են անում ու հեռացնում:

-Ազատե՛ք ինձ այս անտանելի թզենու հարեւանությունից: Այն ձանձրացնում է իր հիմար տեսքով,- հրամայում է հաջորդ անգամ քմահաճ մայրին, եւ թզենուն անմիջապես հեռացնում են:

Ինքն իրենից գոհ մայրին հպարտորեն թափահարում է փարթամ տերեւները եւ շարունակ բողոքում իրեն շրջապատող ծառերից. «Ինձ շրջապատող տարածքից հեռացրեք այդ հին տանձենիներն ու խնձորենիները»: Ծառերը կտրվում են ու խարույկի փայտի վերածվում: Եվ այդպես անհանդուրժող մայրին հրամայում է կտրել իրեն շրջապատող բոլոր ծառերը՝ դառնալով այգու միակ ու լիիրավ տերը: Սակայն պարտեզի նախկին գեղեցկությունից ոչինչ չի մնում, միայն կոճղեր:

Մի օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Հպարտացած մայրին ամեն կերպ փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից: Սակայն քամին, իր ճանապարհին չհանդիպելով այլ ծառերի, առանց որեւէ խոչընդոտի, հարձակվում է միայնակ կանգնած գեղեցիկ ծառի վրա եւ անխնա կոտրատում այն: Վերջիվերջո տանջված եւ ուժասպառ մայրին այլեւս չի կարողանում դիմակայել քամու կատաղի հարվածներին, ճաքում է եւ գետնին տապալվում:

Ինչպես ծառերը, այնպես էլ մենք կարիք ունենք միմյանց, կարիք ունենք, որպեսզի թե՛ փոթորիկների ժամանակ, թե՛ խաղաղության մեջ միմյանց նեցուկ լինենք, օգնենք ու միասին դիմակայենք ցանկացած իրավիճակի: Երբեք մի՛ անտեսիր մարդկանց, ովքեր քո կողքին են գտնվում, ու ինքդ քեզ նրանցից բարձր մի՛ դասիր, այլապես, գուցե մի օր էլ փոթորիկ լինի ու բացահայտես, որ բոլորին հեռացրել ես քո կողքից ու մնացել մեն-մենակ…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները