Հոգեւոր հովիւին
խօսքը
ժողովուրդին հոգիին կը հասնի եւ
կը ներգործէ, երբ կը բխի իր սիրոյ սրտէն
եւ հոգածութեան նախանձա-
խնդրութենէն:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 8 (248), օգոստոս 2020 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ՀՈՎԱԿԻՄ ԵՎ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ

«Որ զօրհնութիւն նախաստեղծիցն աստուածազոյգ արուաց եւ իգաց. պայծառացեալ
վայելչապես ծաղկեցուցեր այսօր ի Յովակիմ եւ ի յԱննա, աղաչանօք սոցա խնայեա
ի մեզ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ովակիմի եւ Աննայի հիշատակը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոգեկոչում է յուղաբեր կանանց հետ՝ Վերափոխման իննօրյակին անմիջապես հաջորդող երեքշաբթի օրը: Հովակիմն ու Աննան սրբերի շարքում են դասվել Քրիստոսի նախաստեղծողները լինելու պատճառով: Եկեղեցու հայրերը ոչ միայն Քրիստոսի նախակարապետությունն են նշում, այլեւ Որդին ծնողի: Ահավասիկ, Հովակիմն ու Աննան եղան Որդին ծնողի նախակարապետները: Այս սրբերի մասին Ավետարանները լռում են: Նրանց մասին տեղեկանում ենք «Նախավետարան» կամ «Գիրք Յակոբայ» կոչվող գրվածքներից, որոնք չեն մտել Աստվածաշնչի կանոնի մեջ: Այս գրվածքները մեծ հետաքրքրությամբ են կարդացվել նորաստեղծ քրիստոնեական համայնքներում եւ, բարեպաշտ հավատացյալների կողմից ավանդաբար փոխանցվելով, այսօր մեզ են հասել:

Ըստ «Նախավետարան»-ի՝ Հովակիմը Դավթի ցեղից էր բարեպաշտ եւ մեծահարուստ մի անձնավորություն, իսկ Աննան քահանայական տնից, համեստ ու երկյուղած անձ: Սուրբ եւ ամենօրհնյալ Աստվածածնի ծնողները բարեպաշտությամբ էին ապրում իրենց կյանքը, անբիծ ու անարատ էին Տիրոջ ու բոլոր մարդկանց առջեւ: Երանելի Հովակիմն աղոթքն իրեն կերակուր էր դարձրել, իսկ արտասուքը՝ ըմպելիք: Աննան էլ իմանալով այդ մասին՝ իրեն նույնպես տալիս է աղոթքի եւ ապաշխարության: Մի օր Աննան, պարտեզում աղոթելիս, թռչուններ է տեսնում, որոնք բույն էին շինում եւ ձագերին կերակրում: Այդ տեսարանից հուզված՝ լացակումած դիմում է Աստծուն՝ ասելով. «Վա՛յ ինձ, թռչուններից անգամ ցածր մնացի: Նրանք ձագեր ունեն, իսկ ես զրկված եմ մեկ զավակի շնորհից»: Երբ այսպես աղոթում էր Աստծուն, հանկարծ Տիրոջ հրեշտակն Աննայի մոտ է գալիս եւ ավետում. «Պիտի հղիանաս եւ զավակ ծնես եւ նվիրես Տիրոջը, որի անունն ամբողջ աշխարհում պիտի տարածվի»:

Միաժամանակ տեսիլք է տեսնում նաեւ Հովակիմը եւ ուրախացած տուն վերադառնում: Աննան՝ հղիանալով ծնում է օրհնյալ պտուղը, ում անվանում են Մարիամ, որ նշանակում է «լուսավորյալ»: Նորածնին պահում են երեք տարի, ապա տալիս են Աստծո Տաճարին՝ Տիրոջը նվեր: Նրանց սրբակենցաղ անձերն ուսանելի ու վառ օրինակներ են մեզ համար, քանզի, Աստծուց մերժված լինելով, ծոմ պահեցին, աղոթեցին, բախեցին Աստծո «դուռը», եւ Աստված լսեց նրանց ու բացեց այն: Հետեւաբար՝ մեզանից յուրաքանչյուրը, այս օրինակով առաջնորդվելով, կարող է արժանանալ աստվածային պարգեւների ու շնորհների:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները