Լրահոսից
5 հուլիսի - Տօն գյուտի տփո Սրբուհվո
Աստվածածնի: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:
12 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց: Առաջնորդանիստ
Սուրբ Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
19 հուլիսի - Պայծառակերպություն Տյառն մերո Հիսուսի
Քրիստոսի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ
եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:
Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց անդաստանի կարգ` հանդիսապետությամբ
Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:
20 հուլիսի - Հիշատակ մեռելոց: Առաջնորդանիստ Ս.
Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ
ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի:
25 հուլիսի - Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ
կույսի տոնի առիթով, Ս. Յոթվերք եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի:
26 հուլիսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:
>>> |
|