Հայ Գիրքը միւռո՜ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար:
Ան, որ Հայ Գիրքը կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂՈԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԱ Տարի, Թիվ 7 (247), հուլիս 2020 թ.  


 

       

Տոն առաջիկա

ՅՈՒՂԱԲԵՐ ԿԱՆԱՅՔ

գոստոսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոգեկոչի Յուղաբեր կանանց եւ Ս. Աստվածածնի բարեպաշտ ծնողների՝ Ս. Հովակիմի ու Աննայի հիշատակը:

Յուղաբեր կանանց մասին տեղեկանում ենք Մարկոսի Ավետարանից. «Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայրը եւ Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան եւ օծեն նրա մարմինը: Եվ կիրակի օրը առավոտյան արեւածագին եկան գերեզման: Եվ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր, եւ այն շատ մեծ էր: Եվ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած, եւ զարհուրեցին: Եվ նա ասաց. «Մի՛ վախեցեք, դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. նա հարություն առավ, այստեղ չէ: Ահավասիկ այն տեղը, ուր նրան դրել էին: Բայց գնացեք, ասացե՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թե՝ ահա նա ձեզանից առաջ գնում է Գալիլիա, այնտե՛ղ կտեսնեք նրան, ինչպես ձեզ ասել էր» (ՄՐԿ. ԺԶ 1-7):

Յուղ եւ խունկ պատրաստելը յուղագործության հատուկ արհեստ էր, որ կանայք ավելի լավ գիտեին: Զանազան հոտավետ խեժեր ծեծելով եւ հալելով՝ խառնում էին միմյանց ու կազմում բազմատեսակ անուշահոտություններ: Ուստի բնական եւ դյուրըմբռնելի է Յուղաբեր կանանց՝ Հիսուսի գերեզմանի հանդեպ դրսեւորած հետաքրքրությունը: Նրանց ողջ հոգսը Հիսուսի մարմինը խնկելու փափագն էր, եւ այդ նպատակով էին կատարվում խնկերի ու յուղերի պատրաստությունները: Թեեւ ամուր կնքված եւ պահակներով շրջապատված գերեզմանը նրանց հոգիները տակնուվրա էր արել ու շփոթեցրել, այսուհանդերձ գերեզմանից վերեդառնալուց հետո եւս շարունակում են իրենց պատրաստությունները եւ առավոտ կանուխ բռնում գերեզման տանող ճանապարհը:

Հաստատուն վստահություն ու հավատք կա այդ երանելի կանանց սրտում: Նրանք վստահ են, որ Հիսուս պիտի իրականացնի իրենց նպատակը: Հիսուսի մարմինը խնկելու նպատակն ունեն. եթե գերեզմանի դուռը բացվի՝ ներսից, իսկ եթե չբացվի՝ դրսից:

Այս կանայք էին, որ երրորդ օրն արշալույսին առաջինը սրտատրոփ գերեզման վազեցին եւ Խաչյալ Քրիստոսին փնտրեցին: Հարուցյալ Փրկչին առաջինը տեսնողները եւ Նրա ողջույններն առաջինն ընդունողներն այդ օրհնյալ կանայք էին: Ավետարանում այդ մասին գրված է. «Հիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն»: Այո՛, գերեզմանից հարություն առած Հիսուս նախ երեւաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթը դեւ էր ելել: Սրանով մեր Տերը ցույց տվեց, թե որքա՜ն անսահման է Իր ողորմածությունը եւ սերն այն մեղավորի հանդեպ, ով խորապես կզղջա իր մեղքերի համար եւ Իրեն կհետեւի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները